Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սարչապետ բնակավայրում շուտով իր դռները կբացի հանդիսությունների սրահը
06.04.2022
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով Սարչապետ խոշորացված համայնքի Սարչապետ բնակավայրում այսուհետ կգործի հանդիսությունների սրահ։ Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի։ Վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Բարձրացվել են գոյություն ունեցող մոտ 250 քառ. մետր մակերեսով շենքի պատերը, կառուցվել է տանիք,տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ, կատարվել է ներքին և արտաքին հարդարում, տեղադրվել է ջեռուցման համակարգ, իրականացվել է ներքին և արտաքին ջրամատակարարում, անց է կացվել կոյուղագիծ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է ավելի քան 36 մլն դրամ: Ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 35.3 մլն դրամ, որից 14.2 մլն-ն` պետբյուջեի և 21.1 մլն-ը` համայնքային ներդրումն է:
Շինաշխատանքներն իրականացրել է «Նեմրութ» ՍՊԸ-ն։
Հարկ է նշել նաև, որ 2021 թվականի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել անհրաժեշտ գույք և տեխնիկա՝ բնակիչների պատշաճ սպասարկումը իրականացնելու համար:
#Սուբվենիցա
#ՀՀկառավարություն
#Լոռու մարզպետարան
#Սարչապետ