Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ իրազեկում իրականացվեց Ախթալա և Շնող խոշորոցված համայնքներում

30.03.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը մեկնարկել է այցելությունները մարզի համայնքներ՝ շահառուների շրջանում գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու նպատակով՝ շահառուների խմբերի ընդլայնման նպատակով։
Մարտի 29-ին աշխատանքային խումբը Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի գլխավորությամբ եղել է Ախթալա և Շնող խոշորացված համայնքներում՝ հանդիպումներ ունենալով համայնքների բնակավայրերի բնակիչների հետ։
Համայնքներում իրականացված հանդիպումների ընթացքում վարչության գյուղատնտեսության բաժնի աշխատակիցները հանգամանորեն տեղեկատվություն են ներկայացրել իրականացվող ծրագրերի և դրանցից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։ Ներկայացվել է նաև Լոռու մարզում ապահովագրման ենթակա մշակաբույսերի ցանկը։
Ներկաները պատասխանել են բնակիչներին մտահոգող հարցերին՝ կապված ծրագրերի ֆինանսավորման ընթացակարգերի, ապահովագրական ընկերությունների հետ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38