Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

29.03.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մարտի 28-ին՝ կեսօրին մոտ, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ հատվածում՝ Բազում գյուղի տարածքում, տեղի էր ունեցել ձնահյուս՝ փակելով նշված ճանապարհահատվածը մոտ 15 կմ երկարությամբ և մոտ 8 մ խորությամբ։
Ահազանգն ստանալուն պես՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ, դեպքի վայր էին ժամանել Լոռու մազպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի մասնագետներ, ովքեր օպերատիվ կերպով իրականացրել են ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործողություններ, և մինչը ուշ գիշեր հետևել աշխատանքների ընթացքին։
Դեպքի վայր է ժամանել նաև մարզպետ Արամ Խաչատրյանը և անձամբ հետևել աշխատանքների ընթացքին։
Օպերատիվ կերպով նշված վայր են ժամանել նաև Լոռու մարզի փրկարարական վարչության և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները, «Լոռէ» փրկարարական ջոկատի փրկարարներ՝ իրականացնելով համապատասխան գործողություններ։
Ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել են ինչպես տարածաշրջանի ճանապարհները սպասարկող, այնպես էլ՝ այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցներ։
Կեսգիշերին մոտ հնարավոր է եղել ամբողջությամբ ազատել ճանապարհը ձյան շերտից և վերականգնել երկկողմանի երթևեկությունը։
Շնորհակալություն ենք հայտնում աշխատանքներում ներգրավված բոլոր կառույցներին օպերատիվ և ջանացավ աշխատանքի համար։
Քաղաքացիներին նաև խնդրում և հորդորում ենք երթևեկելիս լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22