Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Թատրոնը մարդկության երազների, վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների համադրման դարբնոց է»․ մարզի ղեկավարը շնարհակալագրերով է պարգևատրել բեմի նվիրյալներին

28.03.2022

Թատրոնի միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր ոլորտի մի շարք գործիչների:
Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել արտիստներին, բեմի նվիրյալներին մարզի թատերարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի և անձնվեր աշխատանքի համար։
- Թատրոնը մարդկության երազների, վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների համադրման դարբնոց է։ Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին մենք փնտրել ենք նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործիչների հանդեպ: Ջերմորեն շնորհավորում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին, մաղթում ստեղծագործական նորանոր նվաճումներ, լեփ-լեցուն դահլիճներ, սիրող ու գնահատող հանդիսատես,-ասել է նա։
Թատերարվեստի զարգացման գործում ունեցած գնահատելի ավանդի, բարեխիղճ և անձնվեր աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրերի են արժանացել Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը, արտիստներ Անահիտ Բեգջանյանը, Սիրվարդ Նազարյանը, Վարդիթեր Ստեփանյանը, Արթուր Սիմոնյանը, Լիլիթ Երեմյանը, Տիգրան Զարգարյանը,Վանաձորի Տիկնիկային թատրոնի արտիստներ Ռուզաննա Մարջարյանը, Վասիլ Նազլուխանյանը, Արսինե Արսենյանը, Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի արտիստներ Հերիքնազ Բաղդասարյանը, Գրիշա Հարությունյանը, Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Մխիթարյանը, Արթուր Պապիկյանը, Քրիստինե Ալիխանյանը, Մարիամ Ղևոնդյանը, լուսային սարքավորումների ծառայության պետ Խաչիկ Միրզոյանը։
Գնահատանքի ու ջերմ խոսքերի համար ներկաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզի ղեկավարին և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը՝ ի դեմս վարչության պետ Արամ Գրիգորյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22