Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գիտական ֆորում «Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հնարավոր ուղիները» թեմայով

25.03.2022

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանն այսօր ներկա եղան Հայաստանի Եվրոպական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ Վանաձորում կազմակերպված գիտական ֆորումին, որը կրում էր «Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հնարավոր ուղիները» խորագիրը։ Վերջինիս մասնակցում էին նաև Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, մարզի բուհերի ղեկավարները, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Եվրոպական համալսարանին փոխանցեց Գոռ Ասրյանը․
- Մեր երկրի տնտեսության զարգացման հիմքը կրթված երիտասարդությունն է, իսկ այս կարևոր գործում Եվրոպական համալսարանը ևս ունի իր մեծ դերակատարությունը,- մասնավորապես ասաց նա։

Ֆորումի ընթացքում բուհի զարգացման գործում նշանակալի ավանդի համար ՀԵՀ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված հուշամեդալներով և շնորհակալագրերով պարգևատրվեցին Հայաստանի Եվրոպական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մի շարք դասախոսներ։

Կրթական ոլորտում շնորհակալ և պատվաբեր աշխատանքի համար համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին շնորհավորեցին նաև Արամ Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, այլոք։

Ֆորումի ընթացքում բուհի դասախոսները հանդես եկան նաև գիտական ելույթներով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38