Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մարտական ծառայության մեդալ»՝ արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Արամ Ավագյանին

25.03.2022

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանն այսօր Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած կամավորական Արամ Ավագյանի կնոջն են հանձնել հերոսին հետմահու շնորհված պետական պարգևը:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արամ Գաբրիելի Ավագյանը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով»։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից Գոռ Ասրյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել հերոսի կնոջն ու հարազատներին:
- Մեր խիզախ տղաների անձնազոհության շնորհիվ է կանգուն մնացել մեր հայրենիքը։ Արամի և մեր մյուս տղաների խիզախության ու հայրենասիրության մասին պետք է պատմել ու այդ ոգով դաստիարակել սերունդներին,- ասել է նա։
Փոխմարզպետն իր խոսքում նշել է, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմն իր իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցելու ընտանիքին: Արամ Ավագյանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 18-ին Փոքր Վեդի գյուղում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել են ՌԴ։ Պատերազմի օրերին, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, կամավորագրվել է, մեկնել հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Ջրականի պաշտպանական մարտերի ընթացքում։
Այժմ Արամի կինը և 2-ամյա դուստրը բնակվում են Վանաձորում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38