Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Չնայած չդադարող մաքրման աշխատանքներին՝ Լոռու մարզում դեռևս կան դժվարանցանելի ճանապարհներ

21.03.2022

Լոռու մարզում այսօր ևս շարունակվում են միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերություններն աշխատում են արտակարգ ռեժիմով, սակայն առատ ձյան պատճառով մարզում դեռ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, արդեն 3-րդ օրն է փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ճանապարհային ոստիկանության ծառայողներ, հսկում և աջակցում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ- ավազով մշակման աշխատանքներին, օգնում վարորդներին դուրս գալ խցանումներից և արգելափակումից։
Այս պահին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-8 միջպետական նշանակության Վանաձոր-Դիլիջան և Մ-6 միջպետական նշանակության Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի (անվաշղթաների կիրառման դեպքում):
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության, անվտանգության բոլոր կանոնները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38