Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լավագույն ուսանող» Միհրան Սիսակյանը պարգևատրվեց Լոռու մարզպետի շնորհավորագրով

18.03.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող-2021» մրցույթում հաղթող ճանաչված ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանող, Սպիտակի բնակիչ Միհրան Սիսակյանին։ Բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում՝ հասարակագիտության ոլորտում, Միհրան Սիսակյանը գրավել է առաջին տեղը։
Մարզի ղեկավարը, շնորհավորագիր հանձնելով ուսանողին, նշեց, որ առանձնակի հպարտություն է «Լավագույն ուսանող» մրցույթում տեսնել մեծ թվով լոռեցի ուսանողների։
- Կրթությունն ու գիտությունը մեր երկրի զարգացման կարևորագույն հենասյուներից են։ Յյուրաքանչյուր նման հաջողություն ոգևորիչ է մեզ համար։ Հույս ունեք, որ Ձեր օրինակը վարակիչ կլինի նաև մյուս երիտասարդների համար,- ասաց Ա․ Խաչատրյանը։
Շնորհալի ուսանողին շնորհավորանքի խոսքեր հղեց նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը։
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Միհրանը վստահեցրեց, որ գիտելիքները ծառայեցնելու է ի նպաստ հայրենիքի զարգացման։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22