Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի վերանորոգված մարզասրահին տրամադրվեցին մարզասարքեր

17.03.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 16-ին ներկա է գտնվել Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի» վերանորոգված մարզասրահի բացման և վարժասարքերի նվիրաբերման արարողությանը։
Ներկա էին նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, ավագանու անդամներ, Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանը, «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի» տնօրեն Սուրեն Վեքիլյանը, ոլորտի մասնագետներ։ Մարզասենյակի վերանորոգման աշխատանքները կատարվել են 2021թ․ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Այժմ ամերիկաբնակ հայ բարերար Ժորժ Ղարիբյանի և մոտ երկու տասնյակ բարերարների ֆինանսավորմամբ սրահը հագեցվել է նոր, ժամանակակից վարժասարքերով։
Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում կարևորել է պետության, համայնքի և բարերաների կողմից մարզադպրոցը վերանորոգելու և նոր մարզասարքերով համալրելու նպատակով ներդրված համատեղ ջանքերը՝ նշելով, որ սա ևս մեկ քայլ է մարզում սպորտի զարգացման ուղղությամբ։
- Ես լիահույս եմ, որ այս ներդրումն արդյունավետ կլինի, և սաներն էլ՛ ավելի մեծ հաջողությունների կհասնեն,- ասել է նա։
Սուրեն Վեքիլյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին, համայնքապետարանին և բարերաներին աջակցելու և սատարելու համար, նաև վստահեցրել, որ անելու են հնարավորը հանրապետության լավագույն մարզադպրոցներից մեկը դառնալու համար։
Մարզի ղեկավարն, ի նշան երախտագիտության, շնորհակալագրով է պարգևատրել բարերար Ժորժ Ղարիբյանին, որն էլ առաջիկայում կփոխանցվի նրան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00