Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ՝ կազմելով 8.7 մլրդ դրամ

14.03.2022

2022 թ․ Լոռու մարզի 15 համայնքներում նախատեսված է իրականացնել թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 4.614 մլրդ դրամ, համայնքներինը՝ 3.443 մլրդ, 643 մլն-ը՝ այլ ներդրումներ: Ի դեպ, սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ (2021թ․ սուբվեցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4.521 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.258 մլրդ դրամ)։
2022 թ․ նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը․
1. Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 38 ծրագիր՝ մարզի 14 համայնքում, ընդհանուր մոտ 3 մլրդ 740 մլն դրամ արժեքով։
2. Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 6 ծրագիր` մարզի 6 համայնքում, ընդհանուր մոտ 647 մլն դրամ արժեքով։
3. Ոռոգման համակարգերի կառուցման 1 ծրագիր` 1 համայնքում, ընդհանուր մոտ 250 մլն դրամ արժեքով։
4. Լուսավորության համակարգերի կառուցման և ֆոտովոլտային կայանների տեղադրման 10 ծրագիր` 9 համայնքում, ընդհանուր մոտ 472 մլն դրամ արժեքով։
5. Գազաֆիկացման 2 ծրագիր` մարզի 2 համայնքում, ընդհանուր մոտ 121 մլն դրամ արժեքով։
6. Մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման 12 ծրագիր, մարզի 7 համայնքում, ընդհանուր մոտ 1 մլրդ 329 մլն դրամ արժեքով։
7. Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական շենքերի (համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, մարզադպրոցներ և մարզաառողջարանային կենտրոն) կառուցման և հիմնանորոգման 10 ծրագիր` մարզի 8 համայնքում, ընդհանուր մոտ 697 մլն դրամ արժեքով։
8. Էներգախնայող միջոցառումների կիրառմամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգման 3 ծրագիր` մարզի 3 համայնքում, ընդհանուր մոտ 640 մլն դրամ արժեքով։
9. Այգիների, պուրակների, հրապարակների կառուցման և բարեկարգման 10 ծրագիր՝ 8 համայնքում, ընդհանուր մոտ 543 մլն դրամ արժեքով։
10. Գյուղտեխնիկայի, հակակարկտային կայանների և գույքի ձեռքբերման 5 ծրագիր՝ 5 համայնքում, ընդհանուր մոտ 260 մլն դրամ արժեքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38