Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

11.03.2022

Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 11-րդ տարելիցի օրը Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Մասանորի Ֆուկուշիման, Սպիտակի համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության, ուժային կառույցների ներկայացուցիչները, քաղաքացիներ: Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշ քահանա Հակոբյանը հոգեհանգստի կարգ կատարեց և ներկաների հետ միասին աղոթք հնչեցրեց առ Աստված բոլոր զոհերի հոգիների հանգստության համար:
Լրագրողների հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նշեց, որ հայ ժողովուրդը վշտակից է ճապոնացիներին, քանզի մենք ևս ապրել ենք այդ արհավիրքը․
- Հայ ժողովուրդը մշտապես պատրաստ է աջակցելու Ճապոնիայի բարեկամ ժողովրդին ու համագործակցելու ամենատարբեր ուղղություններով,-ասաց նա։
Ա. Փիլոյանն իր հերթին նույնպես զորակցության խոսքեր հղեց արհավիրքը վերապրած Ճապոնիայի ժողովրդին՝ կարևորելով երկու երկրների միջև փոխգործակցությունը:
Դեսպան Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշեց, որ Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում հիշատակի ամենամյա միջոցառումը։
Կողմերը հայտնեցին իրենց վճռականությունը աղետների կառավարման ուղղությամբ հետագայում ևս գործուն քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38