Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային հարցում՝ Սահմանադրական բարեփոխումների շուրջ
10.03.2022
ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում: Բոլոր առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը: Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված, խնդրում ենք դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը` ուղարկելով constitutional@moj.am հասցեին: Անանուն հաղորդագրությունները չեն դիտարկվելու:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓ
1. Անուն, ազգանուն/ կազմակերպության անվանում, հեռախոսահամար, երկիր և քաղաք
2. Մասնագիտություն, զբաղմունք /գործունեության ոլորտ/
3. Ի՞նչը կցանկանայիք փոխել ՀՀ սահմանադրությունում և ինչու՞
4. Ի՞նչ եք ակնկալում սահմանադրական բարեփոխումների գործընթացից