Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
09.03.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Հովհաննես Ավետիսյանին (http://lori.mtad.am/structure/bio/508/)՝ նրան մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Լոռու մարզի։ Հ․ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանը և Լոռու մարզպետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ ջանք չի խնայելու ուժերի ներածին չափով ծառայելու մարզին և մարզի բնակիչներին։
Ինչպես հայտնի է, ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար Լոռու մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ (http://lori.mtad.am/news/item/2021/12/02/news3/) արժանացել էին պարգևների: Այսօր մեդալները նրանց փոխանցեց մարզի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով ծառայության ու թիկունքն ամուր պահելու համար։
Խորհարդակցության ընթաքում քննարկվեցին առանցքային հարցեր մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի, գյուղատնտեսական ցուցանիշների, քաղաքաշինության, կրթության, սոցիալական, առողջապահական, հողաշինության, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի և 2022թ. համար ներկայացված ծրագրային նախնական հայտերի, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված և այլն։
Մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է հետևողական լինել բոլոր ծրագրերի և գործընթացների հաջող ընթացքն ապահովելու հարցում, որպեսզի արդյունքներն ակնառու լինեն:
Քննարկվեցին ոլորտային այլ խնդիրներ, տրվեցին հանձնարարականներ: