Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը շնորհավորեց ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի աշխատակցուհիներին
09.03.2022
Կանանց միջազգային տոնի կապակցությամբ և կորոնավիրուսային համավարակի պայմաններում բարեխիղճ աշխատանքային գործունեության համար Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրերով և ծաղիկներով պարգևատեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանին, համաճարակաբան Մարիանա Վարդումյանին և մասնաճյուղի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Լուսինե Գևորգյանին։
- Դուք անմնացորդ նվիրումով, մեծ պատասխանատվությամբ և գերծանրաբեռնվածությամբ եք աշխատում՝ օգնելով յուրաքանչյուրիս արդյունավետ պայքար մղել համավարակի դեմ։ Վստահ եղեք, որ մենք տեսնում և գնահատում ենք ձեր շնորհակալ աշխատանքը,- ասաց Լոռու մարզպետը՝ նրանց մաղթելով քաջառողջություն և մասնագիտական նորանոր վերելքներ։
Ա․ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին ուշադրության և գնահատանքի համար՝ նշելով, որ ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղը մշտական սերտ համագործակցության մեջ է Լոռու մարզպետարանի հետ, ինչն իհարկե իր դրական ազդեցությունն է ունենում աշխատանքի արդյունքների վրա։
Հարգարժան կանանց շնորհավորանքի խոսքեր հղեցին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը։