Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պատերազմի հետևանքով տուժած, դպրոցահասակ երեխաներ ունեցող 2 ընտանիքի տրամադրվեցին համակարգիչներ
09.03.2022
DAV Social ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և հարակից տարածքներում պատերազմի հետևանքով տուժած դպրոցահասակ երեխաների և դեռա-հաս¬ների համար մտադիր է անվճար առցանց արտադասարանական պարապմունքների ծրագիր իրականացնել, որի շրջանակում յուրաքանչյուր դպրոցական հնարավորություն կունենա մասնակցելու մասնագիտացված մանկավարժների կողմից վարվող արտադասա-րանա¬կան պարապմունքների:
Վերջինիս միանալու նպատակով ընկերու¬թյունը ՀՀ Լոռու մարզում բնակվող և պատերազմի հետևանքով տուժած, դպրոցահասակ երեխաներ ունեցող 2 ընտանիքի տրամադրել է համակարգիչներ, որոնք մարզպետի հանձնարարությամբ փոխադրվել են Երևանից։
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը համակարգիչները հանձնեց շահառուներին:
Մարզի ղեկավարը հետաքրքրվեց ընտանիքների խնդիրներով՝ խոստանալով առկա հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել․
-Հետկովիդյան և հետպատերազմյան Հայաստանում, այդ թվում և Լոռու մարզում, խնդիրները շատ են, սակայն ՀՀ կառավարությունը և մենք՝ որպես մարզային իշխանություն, անում ենք հնարավորինը ձեր հոգսերը թեթևացնելու համար,- ասաց մարզի ղեկավարը։
Շահառուներից առաջինը Վարսիկ Մնացականյանն է։ Բնակվել են Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղում, Վանաձոր են տեղափոխվել 2020թ․ հոկտեմբերի 15-ին և ներկայում բնակվում են Վանաձորում։ Ընտանիքի հայրը՝ Արսեն Շաքարյանը ներկայում ներգրավված է Արցախի Ասկերանի շրջանում իրականացվող շինարարական աշխատանքներում։ Ընտանիքում մեծանում է երկու դպրոցահասակ երեխա։
Երկրորդ շահառուն Ռուդիկ Միրզոյանն է։ Ծառայել է ՀՀ ոստիկանության մարզային վարչությունում (ենթասպա)։ Հաշմանդամություն ձեռք է բերել Շուշի քաղաքում։ Ընտանիքում մեծանում է երկու դպրոցահասակ երեխա։