Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի տարեցների տան կանայք ևս մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում էին

09.03.2022

Կանանց միջազգային օրը յուրովի նշանավորվեց Վանաձորի տարեցների տանը։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ հյուրընկալվել էր բնության գողտրիկ անկյունում ծվարած այս կացարանում՝ անձամբ շնորհավորելու այնտեղ բնակվող կանանց։
Տուն-ինտերնատի բնակիչների համար օրն առանձնացավ տոնական բարձր տրամադրությամբ, առատ ծաղիկներով ու մաղթանքներով։
Մարզպետը, ողջունելով տարեց կանանց, շնորհավորեց միամսյակի մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, տոկունություն ու անսպառ ժպիտներ։
- Սա առիթ է ևս մեկ անգամ մեծարելու, երախտիքի խոսք ասելու և պարզապես ուրախանալու, որ դուք մեր կողքին եք, և այս տոնական օրը գեղեցկացնում եք Ձեր բարի ժպիտներով։ Ի սրտե ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինեք ջերմությամբ ու սիրով: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում աշխատակիցներին՝ բարեհամբույր ու անձնվեր աշխատանքի և այս համերաշխ միջավայրը ստեղծելու համար,֊ասաց մարզի ղեկավարը։
Տոնական օրը տարեցների տան բնակիչները զարդարեցին իրենց երգ ու պարով, ասմունքներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22