Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծաղիկներ և շնորհակալագրեր՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ
07.03.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության բնագավառների վաստակաշատ կանանց։
Մարզպետը շնորհավորեց նրանց Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ անչափ մեծ է մարզի կանանց դերակատարությունը ու ներդումը բոլոր ոլորտներում:
- Այստեղ ներկա են այն կանայք, ովքեր իրենց ոլորտներում աչքի են ընկել առանձնակի նվիրվածությամբ, հոգատարությամբ ու աշխատանքի նկատմամբ բացառիկ պատասխանատվությամբ։
Ինձ համար մեծ պատիվ է շնորհավորելու ձեզ առաջիկա Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ու շնորհակալություն հայտնելու այն մեծ ջանքերի համար, որոնք դուք ներդրել եք, որ առողջ լինեն մարդիկ, որ կրթված լինեն մեր սերունդները, որ մեր մշակույթը հասանելի լինի մեր երկրի բոլոր անկյուններում, ու նրա սահմաններից դուրս, որ մեր եռագույնը բարձր ծածանվի սպորտային տարբեր մրցաշարերում։ Շնորհակալ եմ։
Իրականում արժանիները շատ ավելի են, և խորին երախտագիտության են արժանի մեր մարզը ներկայացնող բոլոր կանայք։ Բնականաբար, բոլորին այսօր այստեղ չէինք կարող հյուրընկալել։ Թող նրանք էլ իմ երախտիքի խոսքերն ու շնորհավորանքները ընդունեն հեռավար կերպով,-ասաց Ա․ Խաչատրյանը՝ նրանց մաղթելով, որ լինեն միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ՝ շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ ։
Դահլիճում ներկա կանայք և աղջիկները մարզպետի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով և ծաղկեփնջերով։