Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշվետվություններով հանդես են եկել Մեծավան, Սարչապետ և Գյուլագարակ խոշորացված համայնքների ղեկավարները
28.02.2022
Փետրվարի 28-ին Մեծավան, Սարչապետ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում անցկացվեցին ավագանու հերթական նիստերը։
2021թ․ ընթացքում կատարված աշխատանքների և բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվություններով հանդես եկան Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Վարդանյանը, Սարչապետ խոշորացված համայնքի ղեկավար Բորիս Բերոյանը և Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ Խաչիկ Վարդանյանը։
Հաշվետվությունները լսում էին Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժնի պետ Արեն Անանյանը, ՀԳՄՏՍԳ համակարգման բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը, համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարները և բնակիչներ:
Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաև մի շարք խնդիրների, պատասխանել առաջադրված հարցերին։