Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրակարգում աղետի գոտու տնակների հիմնախնդրի կանոնակարգման հարցերն

25.02.2022

Կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդող ժամանակահատվածում իրականացված փաստագրման արդյունքների հիման վրա շարունակվում են երկրաշարժից հետո տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների (տնակների) հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները:
Այդ գործընթացի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը: Կոմիտեի համակարգմամբ գործող այս աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են նաև Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ նախորդող ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, տնակների և դրանցում բնակվող ընտանիքների կարգավիճակի գնահատման արդյունքները: Նախանշվել են տնակներում բնակվող ընտանիքների վերաբնակեցման և տարածքների ազատման մասով նախնական մոտեցումները և առաջնահերթությունները, ինչպես նաև դրանց հիման վրա անհրաժեշտ ֆինանսական նախնական հաշվարկների հետ կապված հարցերը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է խնդրի կանոնակարգման նպատակով ստեղծել իրավական հիմքեր, իրականացնել տնակների հեռացման՝ տարածքների ազատման, այդ տնակներում բնակվող ընտանիքների մասով վերաբնակեցման աշխատանքներ՝ Կառավարության կողմից սահմանված մոտեցումների համաձայն՝ սկզբնական փուլում դիտարկելով պետական և համայնքային հողամասերի վրա տեղադրված տնակները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38