Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություններով հանդես են եկել Տաշիր և Ստեփանավան խոշորացված համայնքների ղեկավարները

25.02.2022

Փետրվարի 25-ին 2021թ․ ընթացքում համայնքներում կատարված աշխատանքների, բյուջեների կատարման տարեկան հաշվետվություններով հանդես են եկել Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը և Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը։
Հաշվետու նիստերին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պաշտոնյաները, համայնքապետարանների ենթակայության ՀՈԱԿ-ների ներկայացուցիչները, ակտիվ բնակիչներ։
Փոխմարզպետը համայնքների՝ տարվա ընթացքում կատարված աշխատանքները գնահատել է բավարար և շնորհակալություն է հայտնել նրանց համայնքների զարգացման գործում ներդրած ջանքների համար։
Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաև մի շարք խնդիրների, պատասխանել առաջադրված հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38