Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշվետվություններով հանդես են եկել Ալավերդի և Օձուն խոշորացված համայնքների ղեկավարները
23.02.2022
Մեկնարկել են Լոռու մարզի խոշորացված համայնքների ղեկավարների՝ 2021թ․ ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունների լսումները։
Փետրվարի 23-ին 2021թ․ ընթացքում համայնքներում կատարված աշխատանքների, բյուջեների կատարման տարեկան հաշվետվություններով հանդես են եկել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը (նիստի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=6itO1mLuql8 ) և Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը։
Հաշվետու նիստերին ներկա են եղել Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պաշտոնյաները, համայնքապետարանների ենթակայության ՀՈԱԿ-ների ներկայացուցիչերը, բնակիչներ համայնքների տարբեր բնակավայրերից։
Հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն։ Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաև ներկաների կողմից բարձրացված խնդիրներին, պատասխանել առաջադրված հարցերին։