Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հոբելյանի առթիվ պարգևատրվեց վաստակաշատ դասախոս Ռոբերտ Սահակյանը

22.02.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր շնորհավորեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի վաստակաշատ դասախոս, ակտիվ հասարարական գործիչ Ռոբերտ Սահակյանին։
- Դուք անուրանալի ավանդ ունեք Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ստեղծման և կայացման գործում, բուհի հենասյուներից մեկն եք։ Արգասաբեր է Ձեր մանկավարժական գործունեությունը։ Ձեր կրթած սերունդներն այսօր էլ բարձր են պահում մեր մարզի պատիվը տարբեր ոլորտներում: Մաղթում եմ քաջառողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք, - իր շնորհավորանքի խոսքում ասաց Լոռու մարզպետը՝ ընդգծելով նաև այն, որ Ռոբերտ Սահակյանը պատկառելի տարիքում էլ շարունակում է ուսումնական ձեռնարկներ գրել ուսանողների համար։
Վաստակաշատ գիտնականին ջերմ շնորհավորանքի խոսքեր հղեց նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը։ Ռ․ Սահակյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին հաճելի անակնկալի, ցուցաբերված ուշադրության, հարգանքի և մանակավարժների հանդեպ ընդգծված վերաբերմունքի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38