Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օլիմպիադաների մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են, մեկնարկել է հանրապետական փուլը

22.02.2022

Այս տարվա հունվարի 19-ից փետրվարի 15-ը կազմակերպված դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում իրենց գիտելիքները փորձեցին տարածքային փուլը հաղթահարած Լոռու մարզի դպրոցների 712 աշակերտներ (383՝ աշակերտ բնագիտական, 329՝ հումանիտար առարկաներից)։ Նրանցից անցողիկ շեմը հաղթահարել և հանրապետական փուլ են անցել 130-ը (բնագիտական առարկաներից՝ 52 աշակերտ, հումանիտար առարկաներից՝ 78)։
Ի դեպ, նախորդ ուստարում օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել էր 646 աշակերտ, հանրապետական փուլ էին անցել 115-ը։
Ըստ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության վերլուծության՝ ընդհանուր առմամբ, հումանիտար առարկաների արդյունքները գոհացուցիչ են եղել։ Առավելագույն արդյունքներ են գրանցվել պատմություն առարկայից, նվազագույն՝ ֆրանսերենից։ Բնագիտական առարկաների արդյունքները այս տարի ևս չեն գոհացրել։ Առավելագույն միավոր գրանցվել է միայն աշխարհագրությունից, նվազագույն՝ մաթեմատիկայից և ֆիզիկայից։ Ինֆորմատիկա առարկայից հանրապետական փուլին մասնակցության համար անցողիկ շեմը հաղթահարող աշակերտներ չեն եղել։
Փետրվարի 19-ին մեկնարկել է օլիմպիադաների հանրապետական փուլը՝ մաթեմատիկա առարկայից, որին մեր մարզից մասնակցել է 19 աշակերտ։ Հանրապետական փուլը կշարունակվի մինչև մայիսի 15-ը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38