Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ
18.02.2022
Փետրվարի 19-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 14 տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր։
Օրվան ընդառաջ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Մարգահովիտ, Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքների դպրոցներ։
Արամ Գրիգորյանը մարզպետարանի կողմից գեղարվեստական գրքեր նվիրեց դպրոցների գրադարաններին։ Իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շորհավորելով աշակերտներին՝ նա հորդորեց արդյունավետ օգտագործել դպրոցական ուսումնառության տարիները, շատ կարդալ և հարստացնել գիտելիքների շտեմարանը։