Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Լիտվայի դեսպանատան հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

18.02.2022

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե- Տոլոչկիենեյին, դեսպանատան առաջին քարտուղար պրն․ Էվալդաս Գալվանաուսկասին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը։
Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխմարզպետը շնորհավորել է Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ։
-Չնայած այս տարի մենք նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, սակայն հայերի և լիտվացիների շփումները դարերի պատմություն ունեն․ մենք կապված ենք ջերմ բարեկամությամբ,-ասել է փոխմարզպետը։
Նա համառոտ ներկայացրել է Լոռու մարզը, մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները։ Գ․ Ասրյանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ մարզում իրականացված ծրագրերի և համատեղ կյանքի կոչված նախաձեռնությունների համար։ Ի դեպ, նախորդ տարի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում հիմնվել է «Լիտվական անտառ», որը խնամքով պահպանվում է։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և Լոռու մարզպետարանի հետ առավել սերտ համագործակցության մեծ ցանկություն հայտնել։ Նա կարևորել է առաջիկայում տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների դիտարկումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22