Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ճանաչողական այցով եղավ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում

08.02.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր: Մարզի ղեկավարին էր միացել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Պաշտոնյաները ընկերությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին արտադրական տարածքներում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին, եղան նաև Թեղուտի հանքավայրում:
Վերջին 2-3 տարվա ընթացքում, ըստ ուսումնասիրությունների, բավականին դրական փոփոխություններ են կատարվում թե՛ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, թե՛ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Մասնավորապես՝ Ախթալայի կոմբինատի պոչերի խտացման և ջրազրկման տեղամասում,որը կառուցվել է շուրջ 3 տարի առաջ նոր տեխնոլոգիայով և եզակի է հանրապետությունում, պաշտոնյաները ականատես եղան պոչանքների չորացման գործընթացին, չոր պոչերն այնուհետ տեղափոխվում են: Կոմբինատի ղեկավարության կողմից բարձրացվեց այն հարցը, որ առկա պոչամբարը ունակ չի լինի ապագայում տեղավորելու չոր պոչերը և անհրաժեշտություն է առաջացել ունենալու նոր պոչամբար: Լոռու մարզպետի առաջարկությամբ, առաջիկայում հանդիպում կկազմակերպվի կոմբինատի մասնագետների և շահագրգիռ այլ կառույցների հետ խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով:
Ինչ վերաբերում է Թեղուտին, տնօրինության հավաստմամբ, աշխատանքները կազմակերպվում են սահմանված նորմերին համապատասխան: Տարբեր մասնագիտական կազմակերպությունների կողմից, ինչպես նշվեց, պարբերաբար ուսումնասիրություններ են իրականացվում սեյսմիկության և արտանետումների ծավալները որոշելու համար: Բնական է, որ որոշ տեխնիկական խնդիրներ առաջանում են, ինչպես բոլոր նմանատիպ արտադրություններում, սակայն, արվում է ամեն հնարավորը, որպեսզի բնությանը պատճառվող վնասները հասցվեն նվազագույնի և միաժամանակ հնարավոր լինի զարգացնել տնտեսությունը: Բացի այդ, ընկերությունները տարածաշրջանի համար նաև զբաղվածության խնդիր են լուծում:
Մարզի ղեկավարի հավաստմամբ, բարձրացված խնդիրների քննարկման նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ, որը համակողմանի ուսումնասիրություններ կիրականացնի և կառաջարկի արդյունավետ լուծման տարբերակներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22