Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են զարգացման նոր հնարավորություններ մարզի 7 բնակավայրերում

03.02.2022

Լոռու մարզի 7 բնակավայրերում Շվեյցարիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ մեկնարկել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի նպատակն է ընտրված թիրախային գյուղական համայնքներում ապրուստը, եկամուտը և ինքնազբաղվածությունը բարելավել բնական ռեսուրսների և էկոլոգիական կայուն օգտագործման միջոցով՝ նպաստելով գյուղական համայնքներում զբոսաշրջության և բնության կենսաբազմազանության համահունչ զարգացմանը։
Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարելավել ֆերմերների և գյուղական բիզնես եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ։
Պիլոտային ծրագրի նախանական փուլը մեկնարկել է Լոռու մարզի Փամբակի և Թումանյանի տարածաշրջանների Դեբետ, Մարգահովիտ, Եղեգնուտ, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց բնակավայրերում։
Վերոհիշյալ համայնքներում կատարված ուսումնասիրությունները բացահայտումներն ու եզրակացություններն աշխատանքային հանդիպման ընթացքում Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին ներկայացրեցին ծրագրի պատասխանատուներ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ծրագրի համակարգող Մհեր Սադոյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության, բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, համայնքների ղեկավարները:
Ծրագրի պատասխանատուներն այս ընթացքում տվյալների հավաքագրումներ են իրականացրել համայնքապետարաններից և անտառի փորձագետներից։ Ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջին անգամ Հայաստանում բնապահպանական նախաձեռնությունն ուղեկցվելու է համայնքային զարգացման տնտեսական բաղադրիչով, այսինքն՝ տվյալ բնակավայրում իրականացվելու են պահպանվող տարածքների «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների պաշտպանություն և զբոսաշրջության զարգացում միաժամանակ՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Ծրագիրը փոխկապակցելու է զբոսաշրջության զարգացման միջոցով տնտեսական աճը, բնական պաշարների և կենսաբազմազանության պահպանությունը։
Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ողջունեց ծրագրի հաջող մեկնարկը մարզի բնակավայրերում և հույս հայտնեց, որ ընտրված համայնքները ծրագրի վերջնական արդյունքում օրինակ կլինեն մարզի մյուս համայնքներ համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի հետագա իրականացման հետ կապված հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38