Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանի վարչությունների և բաժինների համառոտ ամփոփ հաշվետվություն՝ ասուլիսի համար (2021թ.)
01.02.2022
Քաղաքաշինություն
ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզում «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովում» ծրագրի շահառու հանդիսացող 153 ընտանիքների բնակապահովման համար Լոռու մարզպետարանին հատկացվել է ավելի քան 2 մլրդ 635 մլն դրամ: Լոռու մարզպետարանի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարարական կազմակերպության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նրանցից 127 շահառու ընտանիքների համար կառուցվել են բնակելի տներ. աշխատանքներն ավարտված են, իսկ 26 տների մասով դեռևս կատարվելիք աշխատանքներ կան: Շինարարության ժամկետը երկարաձգվել է: Դարձյալ կառավարության որոշմամբ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ ծրագրի շրջանակներում մեկ սենյակի շահառու ճանաչված 5 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով 2021թ. ուղղակի ֆինանսական աջակցություն է տրամադրվել՝ յուրաքանչյուրին 3.մլն դրամի չափով(ընդամենը 15 մլն դրամ), ինչպես նաև Սպիտակ քաղաքում և գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած 13 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան /բնակելի տուն/ ձեռք բերելու նպատակով տրամադրվել է ֆինանասական աջակցություն(շուրջ 67 մլն դրամ):
2021թ. քաղաքաշինության ոլորտում իրականացվել և իրականացվում են հետևյալ խոշոր օբյեկտների շինարարական սշխատանքները.
• Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցում: Ծրագրային արժեքը՝ 647.656 մլն. դրամ: Աշխատանքները սկսվել են 2017թ.: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն ավարտական փուլում են:
• Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջ: Ծրագրային արժեքը՝ 1.239 մլրդ.դրամ: Աշխատանքները սկսվել են 2017թ-ին: Իրականացվել են 871.587 մլն.դրամի շինարարական աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն ավարտական փուլում են:
• Ստեփանավանի թիվ 3 դպրոցի կառուցում: Իրականացվում է ՀՏԶՀ-ի կողմից՝ 1 մլրդ 200 մլն դրամ արժեքով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2019թ:
• Վանաձորի Րաֆֆու անվան N 19 հիմնական դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցում մանկապարտեզի: Իրականացվում է ՀՏԶՀ-ի կողմից: Ծրագրային արժեքը՝ 110.237 մլն.դրամ:
• Վերգետնյա անցումի կառուցում Վանաձորի թիվ 7 դպրոցի մոտ: Ծրագիրն իրականացվել է ՀՏԶՀ-ի կողմից: Ծրագրային արժեքը կազմել է 26.576 մլն.դրամ:
• Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերակառուցում: Ծրագիրն իրականացվում է ՀՏԶՀ-ի կողմից՝ 55 մլն.դրամ ծրագրային արժեքով:
• Ալավերդու թիվ 2 դպրոցի կառուցում: Ծրագրային արժեքը՝ 1,455,714.7 դրամ: Ծրագիրն իրականացվում է ՀՏԶՀ-ի կողմից՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
Ճանապարհաշինություն
2021թ.-ին Լոռու մարզում նախատեսվել էր իրականացնել 12.49 մլրդ դրամի աշխատանքներ, որից 8.64 մլրդ դրամ՝ պետ. բյուջեի ֆինանսավորմամբ, 3.85 մլրդ դրամ՝ Ասիական զարգացման և Եվրոպական ներդրումային բանկերի ֆինանսավարմամբ և պետ. համաֆինանսավորմամբ:
Նշված միջոցներով նախատեսվում էր հիմնանորոգել կամ վերանորոգել 96.9 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի ներկայացված հայտերով նախատեսվում էր վերանորոգել ներհամայնքային ճանապարհներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 29.4 կմ:
Առավել խոշոր ծրագրերն են.
• Մ6՝ Վանաձոր– Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլ: Ծրագրի արժեքը՝ 3.837 մլրդ դրամ: Աշխատանքներն ընթացքի մեջ են. ներկայումս ընթանում են ճանապարհային պաստառի պրոֆիլի բերման, նախապատրաստական շերտի կառուցման և ասֆալտապատման աշխատանքներ: Երկրորդ փուլով նախատեսվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 51.74 կմ, որից 26 կմ` Լոռու մարզում: Ավարտը նախատեսված է 2022թ.:
• ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ նախատեսված ծրագրերն են.
• Մ-3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 22.9 կմ, 13 կմ և 4.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում: Կապալառու կազմակերպություններն են «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» և «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ները: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն ավարտված են:
• Մ-8՝ Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի միջին նորոգում: Պայմանագրային ընդհանուր արժեքը՝ 124.4 մլն դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետ. բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն ավարտված են:
• Հ-34՝ Մ3 – Ստեփանավան – Պրիվոլնոյե -Վրաստանի սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 139.4 մլն դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ: Աշխատանքներն ավարտված են:
• Հ-25՝ Մ6-Հաղպատի հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Ծրագրային արժեքը՝ 279 մլն դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ: Աշխատանքներն ավարտված են:
• Տ-5-33՝ Տ-5-32-Կաթնաջուր՝ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի 4.37 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 604.6 մլն դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Սիսյանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ պետ. բյուջեի համաֆինանսավորմամբ: Աշխատանքներն ավարտված են:
• Տ-5-41՝ Մ6 – Եղեգնուտ - Դեբեդ՝ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի 8.3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 785.4 մլն դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Զանգեզուր Տրանսշին» ՍՊԸ: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ պետ. բյուջեի համաֆինանսավորմամբ: Ներկայումս ընթանում են Աշխատանքներն ընթացքի մեջ են: Ավարտը նախատեսված է 2022թ.:
• Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի 1.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 230 մլն դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետ. բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն ավարտված են:
Լոռու մարզպետարանին մարզային նշանակության ա/ճանապարհների պահպանման և շահագործման համար 2021թ.-ին պետբյուջեից հատկացվել է 131.8 մլն դրամ, որից ընթացիկ ձմեռային պահպանման համար՝ 47.6 մլն դրամ, ընթացիկ ամառային պահպանման համար՝ 84.2 մլն դրամ:
Էներգետիկա
Վերակառուցման և զարգացման միջազգային (ՎԶՄԲ) բանկի աջակցությամբ իրականացվել է «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 110/10/6 կՎ «Վանաձոր-1» ենթակայանի վերակառուցման նախագծում, մատակարարում և տեղակայում՝ 69 141. 78 հազ. դրամ (ՀՀ պետական բյուջե):
Օդային և մալուխային գծերի վերակառուցման և «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից նախատեսված այլ աշխատանքներ՝ 243 795 հազ. դրամ(մասնավոր ներդրում):
Բազում, Ազնվաձոր, Արևաշող, Մարգահովիտ և Շնող համայնքային բյուջեների միջոցներով իրականացվել են փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ՝ 7 722.4 հազ. դրամ: Գյուլագարակ համայնքի միջոցներով Հոբարձի բնակավայրի վարչական շենքի տանիքին արևային կայանի տեղադրում՝ 999 հազ. դրամ:
Պետական բյուջեի միջոցներով՝ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ Ստեփանավան համայնքի Վիրահայոց փողոցի 2 ֆոտովոլտային կայանի տեղադրում, Ստեփանավան համայնքի 4-րդ միկրոշրջան. ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում, Սպիտակ համայնքում ճանապարհային լուսավորության նոր համակարգի, Սպիտակ համայնքում 70կՎտ հզորությամբ Ֆոտովոլտային 2 համակարգերի տեղադրում՝ ընդհանուր 67 559 հազ. դրամ:
Գազամատակարարում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով իրականացվել է.
• Սպիտակի ԳԲԿ-ից գ.Ապարան միջին ճնշման ստորգետնյա գազատարի մեկուսիչ շերտի կապիտալ նորոգում՝ 13 217.3 հազ. դրամ:
• Բնական գազի կենցաղային հաշվիչների և պաշտպանիչ արկղերի, ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային անջատիչ կափույրների ձեռքբերում և տեղադրում՝ 17 329:
• Սպիտակ համայնքի Հարվարևմտյան(Փախստականների) թաղամասի գազաֆիկացում՝ 4099.7 հազ.դրամ(համայնքի բյուջե): Ազնվաձոր համայնքի գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում՝ 250 հազ. դրամ(համայնքի բյուջե):
Կապ «ՍՄԱՐԹ Դեբետ» նախաձեռնության շրջանակներում ինտերնետ
կապի ապահովում Դեբետ համայնքում՝ 5,167.0 հազ. դրամ (միջազգային և դոնոր կազմակերպություններ):
Ջրամատակարարում և ջրահեռացում
Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում 2021թ. գարնանը «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակներում մեկնարկել են Լոռու մարզի Վանաձոր համայնքի օղակաձև համակարգի վերականգնման և շրջակա 9 գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրագետացման համակարգերի վերականգնման աշխատանքները: Առաջին կիսամյակում իրականացվել են.
• Ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգում և անհատական ջրաչափերի տեղադրում՝ 981.495 հազար դրամ:
• Ուռուտ և Ագարակ համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքների իրականացում՝ 437.552 հազար դրամ:
Առողջապահություն
Ոլորտում առաջնային խնդիրը եղել է պայքարը համավարակի դեմ: Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Լոռու մարզում գործող 3 հիվանդանոցներ վերապրոֆիլավորվել են որպես COVID-19 կորոնավիրուսային վարակի բուժման հիվանդանոցներ՝ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն՝ 100 մահճակալ հզորությամբ, «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ-ն՝ 40 մահճակալ հզորությամբ և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն 40 մահճակալ հզորությամբ բաժանմունք:
Հիվանդանոցները սպասարկում են ոչ միայն մարզի, այլ նաև ՀՀ կորոնավիրուսով վարակված բնակչությանը:
Համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Մարզում կատարվել է ավելի քան 107 հազար պատվաստում: Ըստ 1-ին դեղաչափի պատվաստումները կազմում են 38%, ըստ 2-րդ դեղաչափի՝ 29.2%:
ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից մեկնարկել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերահսկողության կատարելագործում» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում մարզում իրականացվում են կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ՝ կանանց 50-69 տարիքային խմբում։
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Վանաձոր քաղաքում, Գուգարքի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում կատարվել է ընդհանուր առմամբ՝ 6961 հետազոտություն: Տաշիր և Ալավերդի քաղաքներն իրենց տարածաշրջաններով կսպասարկվեն 2022թ. հունվարից:
2021թ. Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարան են ուղեգրվել մինչև 18 տարեկան 22 հաշմանդամ երեխաներ և 21 խնամողներ:
2021թ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվել է մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական ընկերություններում բնակչության անվճար բուժօգնությունը: Մարզում գործող 5 ուղեգրող հանձնաժողովների կողմից տրամադրվել է 193 ուղեգիր՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված, սակայն անապահով վիճակում գտնվող անձանց բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
Թափուր պաշտոնների համար հայտարարվել են մրցույթներ Վանաձորի թիվ 1, թիվ 3, թիվ 5 պոլիկլինիկաների, Ալավերդու, Ստեփանավանի բժշկական կենտրոնների, Ախթալայի, Լեռնապատի, Մեծավանի, Թումանյանի առողջության կենտրոնների տնօրենների համար:
Լոռու մարզպետի որոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բացվել է «Ֆիզոթերապիայի և վերականգնողական բժշկության բաժանմունք», որի աշխատանքները կազմակերպելու համար «Ազնավուր» հիմնադրամը անհատույց տրամադրել է մոտ 64 մլն դրամի մարզական և բժշկական գույք, սարքավորումներ:
ՀՀ կառավարության որոշմամբ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ-ն միացվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին՝ վերապրոֆիլավորվելով որպես «Վարակաբանական բաժանմունք»:
ՀՀ առողջապահության նախարարություն կողմից Վանաձորի թիվ 1 և թիվ 3 պոլիկլինիկաներին տրամադրվել են ռենտգեն սարքավորումներ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին են նվիրաբերվել արհեստական շնչառության սարք և այլ բժշկական սարքավորումներ:
Դսեղ բնակավայրում «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի կկառուցվի Առողջության ժամանակակից կենտրոն՝ հագեցած ամենաժամանակակից բուժսարքավորումներով: Հիմնարկեքը տեղի է ունեցել 2021թ. նոյեմբերին:
Սոցիալական ապահովություն
2021թ. ապրիլից սոցիալական աջակցության տարածքային մարմինները, կառուցված¬քա¬յին փոփոխությամբ պայմանավորված, փոխադրվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմ:
2021թ. ընթացքում միջինացված թվով նպաստառու է 12.610, իսկ եռամսյակային հրատապ օգնություն է ստացել միջինը 637 ընտանիք:
Մարզում 2021թ. ընթացքում նախատեսված ավելի քան 5.1 մլրդ դրամից՝ սոցիալական ծառայության տարածքային մարմինների կողմից վճարվել է շուրջ 4 մլրդ դրամ պետա¬կան նպաստ:
Մարզում սահմանված ժամկետներում վճարվել են 2021թ. բոլոր ամիսների կենսաթոշակները (2021թ. ընթացքում վճարվել է շուրջ 2 մլրդ դրամ):.
Լոռու մարզի հաշմանդամություն ունեցողները պետության կողմից անվճար ստացել են վերականգնողական տարաբնույթ պարագաներ: Հաշմանդամների անվասայլակները և լսողական սարքերը պետության կողմից տրամադրվում են պետական հավաստագրերով, որոնք տրամադրվել են շահառուի դիմումի հիման վրա:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձ¬նաժողովը 2021թ. հրավիրել է 4 նիստ, որի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքների մասին թեմատիկ տեղեկատվություն: Դեկտեմբերին hուշագիր է ստորագրվել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամու¬թյան հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ի հետ:
Գյուղատնտեսություն
Լոռու մարզում 2021թ. ցանքատարածությունները կազմել են 21.596,3 հա կամ օգտագործվել է (նպատակային) ընդհանուր վարելահողերի 51,4 %-ը:
• «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2021թ. կնքվել է 5 պայմանագիր, կառուցվում է 6 անասնաշենք: «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2021թ. կնքվել է 1 պայմանագիր, Ջրաշեն համայնքում կառուցվում է 400 մ2 ջերմոց:
• Օձուն համայնքի Այգեհատ բնակավայրում 2021թ. հիմնվել է 9 հա ինտենսիվ այգի և կառուցվել է 10.000 մ3 տարողությամբ ջրավազան։
• Հունիս ամսից գործարկվել է Տաշիր համայնքում հիմնադրված <<Բոզոյան>> ՍՊԸ-ի խոզաբուծական տնտեսությունը: Ներկայումս տնտեսությունում խոզերի գլխաքանակը կազմում է 600 գլուխ, որից 140-ը խոզամայրեր են:
• Հիմնվել և գործարկվել է <<Տաշիր Ագրո>> ՓԲԸ-ի տավարաբուծական տոհմային տնտեսությունը, որտեղ արտերկրից ներմուծվել են 224 գլուխ Սիմենթալ ցեղի երինջներ: Ներդրումը կազմել է շուրջ 1.5 միլիարդ դրամ, որից 224 միլիոն դրամը պետական աջակցության ծրագրի շրջանակներում, 1,274 միլիոն դրամը՝ մասնավոր ներդրում:
• Թումանյան համայնքի Լորուտ բնակավայրում հիմնվել է և մայիս ամսից գործարկվել է կաթի վերամշակման արտադրամաս՝ օրական 2.5 տոննա կաթի մթերման հզորությամբ:
• Լոռու Բերդ համայնքի Բովաձոր վարչական տարածքում հիմնվել է գոմեշաբուծական տնտեսություն:
• Ստեփանավան համայնքում հիմնվել է 50 գլուխ խոզամոր տարողությամբ խոզաբուծական տնտեսություն:
• Ընթացքի մեջ են Թումանյան համայնքի Լորուտ բնակավայրում և Գյուլագարակ համայնքում կառուցվող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և խոզերի սպանդի համար նախատեսված սպանդանոցի կառուցման աշխատանքները:
• Բույսերի պաշտպանություն միջոցառումների շրջանակներում՝ մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի աշխատանքներն իրականացնելու համար մարզին հատկացվել է 336,2 լ մկնասպան թունանյութ:
Բնապահպանություն
Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում Լոռու մարզում իրականացվել են շուրջ 182 հա անտառտնկման աշխատանքներ:
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից համայնքներին անվճար տրամադրվել է շուրջ 28 000 տնկի:
Պետբյուջեի և այլ միջոցներով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառտնեսությունների տարածքներում իրականացվել են շուրջ 40 հա անտառտնկման, 20 հա տարածքի վրա բնական վերաճին օժանդակման, 190 հա տարածքի վրա անտառմշակույթների խնամքի և լրացման աշխատանքներ և այլն՝ ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 43 մլն. 260 հազ. դրամ:
Թեղուտի անտառվերականգնման ծրագրի շրջանակներում Շնող համայնքում հիմնվել է 28.2 հա պտղատու այգի (արժեքը՝ 45 մլն. 150 հազ. դրամ): 2022թ. նախատեսվում է հիմնել ևս շուրջ 25 հա պտղատու այգի:
«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամն իրականացրել է 42.1 հա անտառտնկման, 291.4 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացման և խնամքի աշխատանքներ: Անտառվերականգնման ծրագրի կողմից մարզում տնկվել է 210 հազ. տնկի, hամայնքային ծառատունկ ծրագրի շրջանակներում շուրջ 2700 տնկի: Հիմնադրամի կողմից ներդրումները կազմել են շուրջ 10 մլն. 300 հազ. դրամ։
«Մայ ֆորեսթ Արմենիա» բնապահպանական ՀԿ-ն անտառապատել է 110 հա մակերեսով Ջրաշեն համայնքի տեղամասը, իրականացրել է շուրջ 5 կմ ցանկապատում, ինչպես նաև Շիրակամուտ համայնքում 30 հա տարածքում իրականացրել է լրացման և խնամքի աշխատանքներ։ Իրականացված ծառատնկման և խնամքի միջոցառումների ընթացքում կազմակերպության կողմից մարզում տնկվել շուրջ 313 հազ տնկի, որի ընթացքում ստեղծվել է 100-150 ժամանակավոր աշխատատեղ:
Մթերվել և մարզի ազգաբնակչությանը անվճար տրամադրվել է շուրջ 20 000 մ3 թափուկ վառելափայտ:
Հողաշինություն և հողօգտագործում
Աշխատանքներ են տարվել մարզի համայնքներում, ՏԻՄ-երի կողմից համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական և համայնքային սեփականության հողերի օտարման և օգտագործման տրամադրման գործընթացները ՀՀ օրենս¬դրու¬թյամբ սահմանված կարգով իրականացնելու ուղղությամբ: Լոռու մարզպետարանի մասնագետները ներկա են եղել համայնքներում իրականացված աճուրդներին, մասնակցել են հողերի վարձակալությամբ տրամադրման մրցութային հանձնաժողովի աշխատանքներին` ապահովելով աճուրդների ու մրցույթների թափանցիկությունը: 2021թ. ընթացքում ՀՀ Լոռու մարզի համայնքներում 50,3 հեկտար հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունների արդյունքում բյուջե է մուտքագրվել 32806․7հազ․ դրամ կադաստրային արժեքների տարբերություն, կատարված ներդրումները կազմել են մոտ 1մլն 223 հազ. դրամ, ստեղծվել է ժամանակավոր և հիմնական 122 աշխատատեղ։
Կրթություն
Նորոգման աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզային ենթակայության թվով 132 հանրակրթական ուսումնական հաստատություններում.
. Նոր մասնաշենքեր են կառուցվում Ստեփանավանի թիվ 3, Ալավերդու թիվ 2, Վանաձորի թիվ 19, Մեդովկայի և Հագվու դպրոցների համար:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով հիմնանորոգվում են.
Լոռու մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ճաշարանների վերանորոգման նպատակով թվով 126 հանրակրթական ուսումնական հաստատությունների տրամադրվել է շինանյութ (310,3 մլն դրամ), թվով 128 հանրակրթական ուսումնական հաստատությունների տրամադրվելու են սարքավորումներ՝ 177,5 մլն դրամ:
. Մասնակի նորոգման շխատանքներ են իրականացվել թվով 4 դպրոցնեում (Վանաձորի N 23, Ջրաշենի, Ստեփանավանի N6, Միխայլովկայի):
. Տանիքի փոխարինման(այդ թվում մասնակի նորոգման) աշխատանքներ են իրականացվել թվով 23 դպրոցներում:
. Ջրհորդանների նորոգման աշխատանքներ են իրականացվել Վանաձորի N16 և Լուսաղբյուրի դպրոցներում:
. Սանհանգույցների նորոգման (այդ թվում մասնակի նորոգման) աշխատանքներ են իրականացվել թվով 21 դպրոցներում:
. Ջրագիծ է կառուցվել թվով 4 դպրոցում:
. Ջեռուցման համակարգեր են մոնտաժվել և նորոգվել թվով 24 դպրոցներում:
. Թեքահարթակ է կառուցվել Սպիտակի N2 դպրոցում:
. Պատուհաններ և դռներ են փոխարինվել թվով 46 դպրոցներում:
. Նախակրթարան է նորոգվել Սվերդլովի դպրոցում:
. Հատակների նորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 11 դպրոցներում:
. Դասասենյակների, միջանցքների, արհեստանոցի, սրահների, միջոցառումների դահլիճի նորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 39 դպրոցներում:
. Մարզադահլիճի և խաղահրապարակի նորոգում է իրականացվել Վանաձորի N25, Կողեսի, Նորաշենի դպրոցներում:
. Ֆուտբոլի դաշտեր են կառուցվել Գուգարքի հիմնական և Ստեփանավանի N2 դպրոցներում:
.Տարածքի բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ են իրականացվել թվով 6 դպրոցներում:
. Էլ.սնուցման և ներքին ցանցի նորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 5 դպրոցներում:
. Ջերմոցային տնտեսության կառուցման աշխատանքներն ավարտվել են Վանաձորի թիվ 27 և Կուրթանի դպրոցներում:
Մշակույթ
Կազմակերպվել են.
• Դսեղ համայնքում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում Հովհաննես Թումանյանի 152-ամյակին նվիրված միջոցառում՝ Դսեղի միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ:
• Ստեփանավանի մշակույթի կենտրոնում կանանց միամսյակին նվիրված «Հոգիս ծաղկել գիտի» անհատական ցուցադրություն:
• Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում, Ստեփան Զորյանի տուն-թանգարանում, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում:
• «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն Գյումրիում» կազմակերպությունը Հայորդաց տանը կազմակերպել է ասմունքի, երգի, պարի, էսսեի մրցույթ-փառատոն:
• Վանաձորի մանկատան դահլիճում անցկացվել է «Իմ համայնքը» խորագրով նկարչական մրցույթ:
• Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում: Շուրջ 60 մանկավարժ մարզի բոլոր տարածաշրջաններից պարգևատրվել են մարզպետի շնորհակալագրով և ծաղիկներով:
• Բերքի տոն-2021, ավանդական տոնահանդեսն այս տարի անցկացվել է Մեծավան համայնքի վարչական տարածքում:
Սպորտի ոլորտ
• 2021թ. մարտի 4-ին ՀՀ Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանդիպումը՝ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ:
• 2021թ մարտի 27-ին Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի, ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի, Մեծավանի համայնքապետարանի, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի բացարձակ չեմպիոն Արտյոմ Սոլոյանի և մի խումբ բարերարների համատեղ ջանքերով Մեծավանի մշակույթի պալատում կազմակերպվել է արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Սևակ Սերոբյանի հիշատակին նվիրված ուժային եռամարտի ՀՀ առաջնությանը:
• Սեպտեմբերի 4-ին ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի, Վանաձորի թեթև աթլետիկայի մարզադպրոցի հետ համատեղ կազմակերպվել է հայ ցատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի անվան արդեն ավանդական դարձած միջազգային մրցաշարի գավաթի խաղարկությունը:
• Դեկտեմբերի 24-25-ը Վանաձորում «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվել է «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության հանրապետական եզրափակիչ փուլը՝ ՀՀ բոլոր մարզերի և Երևանի թիմերի մասնակցությամբ: ՀՀ Լոռու մարզը գրավել է երրորդ պատվավոր տեղը:
• ՀՀ Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում պարբերաբար կազմակերպվում են միջազգային մրցասպարեզներում հաջողություններ գրանցած մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման արարողություններ:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն
• Շուրջօրյա խնամքի հաստատությունում տեղավորվել է թվով 6 երեխա (2-ը մասնագիտացված մանկատուն, 4-ը Վանաձորի «Սաբինե» փոքր խմբով տուն):
• Մանկատնից դուրս է գրվել 5 երեխա:
• Որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա կամ անձ՝ հաշվառվել է 19 երեխա:
• Որպես որդեգրողի թեկնածու՝ հաշվառվել է 11 քաղաքացի:
• Որդեգրման ենթակա երեխա հաշվետու ժամանակահատվածում չի հաշվառվել:
• 2021թ-ին որդեգրում չի կատարվել:
• Բաժնում հաշվառվել է խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող 5 անձ:
• 2021թ.-ի ընթացքում խնամատար 23 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստացել 33 երեխա:
• Ոստիկանության կողմից հաշվառվել է 23 անչափահաս, որից 19-ը՝ տղա, 4 աղջիկ:
• Վկայագրվել է 396 երեխա՝ որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:
• Բաժինն զբաղվել է ամուսնալուծված ընտանիքների խնդիրներով, այդ ընտանիքներում երեխայի բնակության վայրի ու տեսակցության սահմանված կարգի պահպանմամբ, տվել օրենքի պարզաբանում, տարել բացատրական աշխատանքներ, երեխաների խնամքից և դաստիարակությունից խուսափող ծնողներին, բռնության ենթարկված կանանց և երեխաներին տվել համապատասխան ուղղորդում և աջակցություն (92 ընտանիք):
• Կատարվել են բացատրական աշխատանքներ պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև դպրոցի տնօրենների հետ:
• 2021թ-ի ընթացքում ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից կատարած աշխատանքների արդյունքում վերականգնվել է պարտուսից դուրս մանացած երեխաների կրթության իրավունքը, երեխաները հաճախում են դպրոց:
• Բաժինն աջակցել է նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարության իրազեկման աշխատանքներին: Ընթացիկ տարում Ալավերդի և Լոռի Բերդ խոշորացված համայնքներում իրակացվել են ուսուցողական միջոցառումներ «Նախաձեռնողական մասնակցությունը ժողովրդավարական կայացմանը, թափանցիկ կառավարում տեղական մակարդակում» ծրագրի միջոցով(450 մարդ):
Զարգացման ծրագրեր
• Մշակվել և ՀՀ ՏԿԵՆ է ներկայացվել 2017-2025թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարության 2021թ. տարեկան գործունեության ծրագիրը, ըստ որի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 53,816,884.3 հազար դրամ, այդ թվում՝ պետական բյուջե՝ 45,583,348.5 հազար դրամ, սեփական միջոցներ՝ 33,083,891.5 հազար դրամ, վարկային միջոցներ ՝ 12.499,457 հազար դրամ, միջազգային ու դոնոր կազմակերպությունների միջոցներ 1,726,949.7 հազար դրամ, համայնքային ներդրումներ 2,634,834.8 հազար դրամ, մասնավոր ներդրումներ 3,871,751.3 հազար դրամ:
Մասնավոր հատվածի ներդրումներ
• Լոռու մարզի տնտեսության առաջատար ճյուղն է արդյունաբերությունը, որի հիմնական ուղղությունները հանքագործական և մշակող արդյունաբերություններն են։
• Արմանիսի «Սագամար» ընկերությունը 2021թ.-ին վրացական Քափըր ԷՌ ԷՄ ՋԻ Քափըր ընկերության շուրջ 1 մլն դոլար ներդրումների արդյունքում իրականացվել է հորատանցքերի հորատման ծրագիր, որը կարելի է համարել ընկերության գործարկման նախապատրաստական փուլ։ Ներդրումները կշարունակվեն 2022թ.-ին՝ շուրջ 4,5 մլն ծավալով, նախատեսվում է տեխնիկական վերազինում և սարքավորումների ներմուծում, որը կհանդիսանա «Սագամար» ընկերության վերաթողարկումը, նախատեսվում է 350 նոր աշխատատեղերի հիմնում։
• Աջակցություն է տրամադրվել մարզի խոշորացված համայնքներին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում համայնքային զարգացման ծրագրերի մշակման գործընթացներին։ Հիմնադրամ է ներկայացվել Լերմոնտովո համայնքի համար կոմունալ ծառայությունների բարելավման, էներգախնայողությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման և գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագիր՝ 75 մլն դրամ արժողությամբ։ Հիմնադրամի ֆինանսական նույն բաղադրիչով էներգախնայողության կայաններ կտեղադրվեն նաև Ալավերդի, Ախթալա, Օձուն, Տաշիր, Սարչապետ, Մեծավան, Ստեփանավան, Լոռի Բերդ համայնքներում:
Զբոսաշրջություն
• Մշակվել է Լոռու մարզի տուրիզմի զարգացման ռազմավարությունը, որը քննարկման կդրվի առաջիկայում:
• Զբոսաշրջության բնագավառում մասնավոր տարբեր ընկերությունների և անհատների կողմից իրականացվել են ներդրումներ(ավելի քան 600 մլն դրամ)։ Վանաձորում բացվել է Պալերմո և Դսեղ համայնքում՝ Կաղնի հյուրանոցները, մարզի տարբեր համայնքներում գործունեություն են սկսել ծավալել 9 նոր հյուրատներ, 1 գլեմփինգ պարկ Շահումյան համայնքում, Սոճուտ հանգստյան տանը կից ստեղծվել է ռեաբիլիտացիոն կենտրոն։
• Տարբեր համայնքներում անհատների կողմից ձեռք են բերվել տարածքներ հյուրանոցային բիզնես ծավալելու համար։
• ԱՄՆ դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվում է Սանահին միջնադարյան վանական համալիրի արևելյան հատվածի վերականգնման և պահպանության ծրագիրը։ Առաջին փուլում ծրագրի արժեքը կազմել է 100.000 ԱՄՆ դոլար, 2-րդ փուլը մեկնարկվել է 2021թ.-ին, նախատեսվող ներդրումների ծավալը 192.000 ԱՄՆ դոլար, որը կշարունակվի 2022թ.-ին։
Արտաքին Կապեր
• Նոր համագործակցություն ստեղծելու ակնկալիքով առաջարկ-փաթեթներ են ուղարկվել Իտալիայի Լոմբարդիա նահանգ, Չեխիայի Ժլինի երկրամաս։ Առցանց հանդիպում է կազմակերպվել Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի հետ։ Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Լոռու մարզպետարանի և Երևանում Դոմ Մոսկվի մշակութագործարարական կենտրոնի միջև։
• Ակտիվ համագործակցություն կա մարզում տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնող ավելի քան 25 միջազգային կառույցների և հիմնադրամների հետ, ՀՀ-ում արտասահմանյան տարբեր դեսպանատների հետ, այդ թվում՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի գրասենյակների հետ։
• «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը շարունակել է բազմաբնույթ ծրագրերի իրականացումը Դեբեդ և հարակից բնակավայրերում, այդ թվում՝ տնտեսական, տուրիզմի, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում։
• «Սիմոնյան» կրթական հիմնադրամը Վանաձորում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Լոռու մարզի 12 համայնքներում՝ «Թումո տուփեր» հիմնելու համար 2021թ.-ին ներգրավել է 4մլն ԱՄՆ դոլար։ Ծրագիրը նախատեսվում է սկսել այս տարի:
Ֆինանսական բնագավառ
Համայնքների սեփական եկամուտներ
• 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ համայնքային բյուջեների եկամուտների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է՝ կազմելով 110.6%, կամ եկամուտները ավելացել են 1 091.5 մլն. դրամով:
• Համայնքների սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 98.7%, աճը 2020թ-ի նկատմամբ կազմել է 121.1%, կամ նախորդ տարվա նկատմամբ ավել է հավաքագրվել 486.8 մլն. դրամ:
Իրավաբանական
2021թ. իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված աշխատանքային ծրագրով նախատեսված 20 համայնքներում: Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ: 2022թ. ընթացքում նախատեսվում է իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնել մարզի 5 համայնքներում (Շնող, Լոռի Բերդ, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի):
2021թ. ընթացքում մարզպետի կողմից ընդունվել է 878 որոշում:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարի կողմից 2021թ. ընթացքում արձակվել է 1721 հրաման։
Աշխատակազմի կառավարում
2022 թ. հունվարի 1-ի դրությամբ մարզպետարանում կա 112 հաստիք, որից
92-ը քաղաքացիական ծառայողների հաստիքներն են (թափուր է 4-ը): 2 պաշտոններ ժամանակավոր (ֆիզ.արձակուրդ) թափուր են:
2021 թ. Լոռու մարզպետարանի աշխատակազմում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել է 25 մրցույթ, ընդհանուր դիմորդների քանակը` 113, մասնակիցների քանակը 105, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 3 մրցույթ:
Վերապատրաստվել է 7 քաղաքացիական ծառայող:
2021 թ. ընթացքում աշխատանքից ազատվել է 30 քաղծառայող, որոնցից 21-ը մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային մարմինների աշխատակիցները, ընդունվել 16-ը: Քաղաքացիական ծառայության մասով կարգապահական տույժի է ենթարկվել 3 աշխատակից:
Քարտուղարություն
2021թ. ընթացքում, Լոռու մարզպետարանում մուտք է արվել 28.148 (պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ և այլն), ընթացք տրված կամ առաքված գործերի քանակը կազմում է ավելի քան 10217:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն
• Աջակցություն է ցուցաբերվել թիվ 22, 23, 24 և 25 տարածքային ընտրական հանձնաժողովներին, տեղամասային ընտրական հանձնաժողովին և համայնքների ղեկավարներին` Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման կազմակերպման աշխատանքներում: Սահմանված ժամկետներում իրականացվել են ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցով մարզպետին վերապահված բոլոր գործառույթները, ինչպես նաև համակարգվել է ժամանակացույցով համայնքների ղեկավարների գործառույթների իրականացման գործընթացը:
• Աջակցություն է ցուցաբերվել թիվ 22, 23, 24 և 25 տարածքային ընտրական հանձնաժողովներին, տեղամասային ընտրական հանձնաժողովին և համայնքների ղեկավարներին` մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման կազմակերպման աշխատանքներում: Սահմանված ժամկետներում իրականացվել են ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցով մարզպետին վերապահված բոլոր գործառույթները, ինչպես նաև համակարգվել է ժամանակացույցով համայնքների ղեկավարների գործառույթների իրականացման գործընթացը:
• Ըստ անհրաժեշտության աշխատանքներ են տարվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ :
• Ապահովվել է ՀՀ Լոռու մարզպետի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թ. հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին ՀՀ Լոռու մարզպետի որոշման նախագծի կազմման աշխատանքները, ապահովվել են պլանով սահմանված միջոցառումների իրականացումը:
• Վարչության կողմից հավաքագրվել և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն է ներկայացվել մարզի համայնքներ տեղափոխված Արցախի Հանրապետության քաղաքացիների հաշվառման թերթիկները, ինչպես նաև Արցախից տեղահանվածների տվյալների շտեմարանում իրականացվել է տվյալների մուտքագրումը:
• ՏԻՄ-երի բյուջետային կարողությունների զարգացման և տեղական եկամուտների հավաքագրման աճ ապահովելու նպատակով՝ մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և համայնքապետարանների աշխատակազմերին մշտական խորհրդատվական, մեթոդական, գործնական օգնություն է ցուցաբերվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կազմակերպման հարցում:
• Վարչության կողմից ամիսը մեկ անգամ իրականացվել են մարզի համայնքներում փաստացի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց հետ կնքված աղբահանության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման աշխատանքներ:
• ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ստացվել և աշխատակազմերին է տրամադրվել ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցների ցանկը:
• Պարբերաբար իրականացվել է մարզի համայնքների կողմից ՀԿՏՀ շահագործման մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվել է համայնքապետարանների աշխատակազմերին:
• Աշխատանքներ են իրականացվել 3000-ից ավելի բնակչություն ունեցող մարզի 16 համայնքների ինտերնետային կայքերի շահագործման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
• Մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերվել մարզի միավորված համայնքների համայնքապետարանների աշխատակազմերին՝ համայնքի ղեկավարի ընտրության նիստի, երդմնակալության, առաջին նիստերի անցկացման կազմակերպական աշխատանքներում:
• Համագործակցելուվ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ՝ Ստեփանավան և Տաշիր համայնքներում անցեն կացվել 40 համայնքի ղեկավարների և ավագանիների անդամների վերապատրաստման դասընթացներ:
• Համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվել են 104 մրցույթներ, որոնցից կայացել են 48-ը: Մրցույթների արդյունքում հաղթող են ճանաչվել և թափուր պաշտոններում նշանակել են 47-ը:
• 2021 թ. ընթացքում անցկացվել է համայնքապետարանների աշխատակազմերի 24 համայնքային ծառայողների ատեստավորում:
• ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հաստատմանն են ներակայացվել միավորված Սպիտակ, Փամբակ, Թումանյան, Լերմոնտովո համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը:
• Հաշվետու ժամանակահատվածում վերապատրաստվել է 157 համայնքային ծառայող:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հաշվետու ժամանակահատվածում բաժնի կողմից պատրաստվել է 315 տեղեկատվական նյութ, որոնք տեղադրվել են մարզպետարանի lori.mtad.am պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Բոլոր հիշարժան տոների, միջազգային օրերի և տեղական իրադարձությունների վերաբերյալ պատրաստվել են Լոռու մարզպետի ուղերձներ(ընդհանուր թվով՝ 36): Պատրաստվել է ընդհանուր թվով 58 տեսանյութ և 4 ֆիլմ: Սահմանված կարգով կատարվել լրագրողների հավատարմագրում:
2021թ. ընթացքում ստացվել է մարզպետին և կառուցվածքային ստորաբաժանումներին ուղղված 68 գրավոր և շուրջ 50 բանավոր հարցում, որոնց տրվել է հիմնավոր պատասխան՝ օրենքով սահմանված ժամկետների մեջ: Կազմակերպվել է մարզպետի թվով 1 մամլո ասուլիս, շուրջ 70 հարցազրույց և ճեպազրույց:
Հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզպետարանը սերտորեն համագործակցել է հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող: Լոռու մարզպետարանի և հասարակական կազմակերպությունների միջև կնքվել են համագործակցության թվով 1 հուշագրեր: