Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացավ Վանաձոր համայնքի շենքերի վերելակների նորոգման ավարտական աշխատանքներին

26.01.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շրջայցով Վանաձոր քաղաքի այն թաղամասերում էր, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ, Լոռու մարզպետարանին հատկացված մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի միջոցներով, իրականացվել են շենքերի վերելակների նորացման և նորոգման աշխատանքներ:
Մարզի ղեկավարը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի, մարզպետարանի, համայնքապետարանի և շինաշխատանքները կատարող ընկերության պատասխանատու պաշտոնյաների հետ հետևեց աշխատանքներին և տեղում քննարկեց ընթացիկ խնդիրները:
Ծրագրով նախատեսված էր վերելակների նորոգումն ավարտին հասցնել փետրվար ամսին, սակայն աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետից շուտ և շահագործման կհանձնվեն մոտ օրերս։ Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում վերանորոգվել են Ռուսթավի 8, Երևանյան խճուղի 147/2, Տիգրան_Մեծի 44, Նարեկացի 3Ա շենքերի վերելակները, որոնց նորոգման համար հատկացվել է 12 միլիոն դրամ։
Ռուսթավի 8 շենքի բնակիչների խոսքով՝ արդեն մոտ 30 տարի շենքի վերելակը չէր աշխատում, այն կօգտագործեն խնամքով։
Մարզի ղեկավարը բնակիչներին վստահեցրեց, որ գործընթացը շարունակական է լինելու․
-Սա մեր պարտականությունն է, և անելու ենք հնարավորը ոչ միայն Վանաձոր համայնքի շենքերի վերելակների նորոգման համար, այլև ամբողջ մարզի,-ասաց նա։
Ա. Խաչատրյանը պատասխանատու անձանց հանձնարարեց անմիջական ուշադրության տակ պահել մարզում իրականացվող ծրագրի ընթացքը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզին հատկացվել է

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22