Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորագրով պարգևատրեց վաստակաշատ պարուսույց և մանկավարժ Լյովա Դերձյանին

24.01.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց և ծննդյան 70 ու աշխատանքային գործունեության 50-ամյա հոբելյանների առթիվ շնորհավորեց վաստակաշատ պարուսույց և մանկավարժ Լյովա Դերձյանին:
-Դուք գնահատելի ավանդ ունեք պարարվեստի զարգացման, պահպանման և տարածման գործում: Ձեր երկարամյա աշխատանքն ուղղված է ազգային արժեքների պահպանմանը, մատաղ սերնդի մեջ գեղագիտական ճաշակի դաստիրակմանը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երկարակեցություն և նորանոր ձեռքբերումներ,- ասաց Ա. Խաչատրյանը:
Մարզպետն իր խոսքում կարևորեց մշակույթի մեծ դերը հատկապես ազգային արժեքների պահպանության գործում:
-Նաև ձեր նման նվիրյալների շնորհիվ է, որ մշակույթն ու մասնավորապես պարարվեստը հատկապես մեր մարզում զարգացման բարձր մակարդակի վրա են,-ասաց մարզի ղեկավարը:
Սիրելի պարուսույցին շնորհավորանքի խոսքեր հղեց նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը:
Լ. Դերձյանն իր հերթին մարզի ղեկավարին և մարզպետարանի աշխատակազմին շնորհակալություն հայտնեց գնահատանքի և ջերմ խոսքերի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38