Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Խաչատրյան. «Արվում է ամեն հնարավորը Վանաձորի համայնքապետարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատկով»

24.01.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը խորհրդակցություն էր հրավիրել Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի, Վանաձոր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու Վանաձորում, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, հընթացս ծագող աշխատանքային խնդիրները:
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նշեց, որ համայնքում ստեղծված է աննախադեպ իրավիճակ, հետևաբար իրավական առումով մի շարք խնդիրներ են առաջանում, որոնք հրատապ լուծումներ են պահանջում՝ համայնքապետարանի, ենթակա հիմնարկների անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև Վանաձորում առկա տարաբնույթ խնդիրները լուծելու համար:
-Տարբեր շահարկումներից խուսափելու համար նախատեսել ենք նման ձևաչափով քննարկում, և այն պարբերական բնույթ է կրելու՝ մինչև հարցի վերջնական լուծումը: Արվում է ամեն հնարավորը Վանաձորի համայնքապետարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով,-ասաց մարզի ղեկավարը:
Նա նշեց, որ բոլոր գործընթացները Լոռու մարզպետարանի և անձամբ իր ուշադրության կենտրոնում են: Բոլոր ծագած և բարձրաձայնվող հարցերի շուրջ տեղի են ունենում ամենօրյա քննարկումներ՝ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետարանի պաշտոնյաների և նախարարությունների հետ՝ հնարավորինս փորձելով օրենսդրությամբ ամրագրված լուծումներ առաջադրել:
Տեղեկացվեց, որ համայնքի բնականոն բյուջետային գործընթացն ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանի միջնորդությամբ արդեն իսկ համապատասխան գերատեսչությունների կողմից առաջարկվել են որոշակի լուծումներ: Մնացած խնդիրների վերաբերյալ ևս ամենօրյա աշխատանքներ են իրականացվում:
Սուբվենցիոն ծրագրերի ներկայացման մասով ևս խնդիրներ չեն ծագի, համայնքապետարանն առայժմ կարող է ներկայացնել ծրագրերի նախնական հայտերը:
Մարզի ղեկավարը հորդորեց հատկապես ուշադրության կենտրոնում պահել գյուղական բնակավայրերի խնդիրները:
-Մեր՝ այստեղ հավաքվածներիս նպատակը պետք է լինի ոչ թե քաղաքացիների համար խնդիրներ ստեղծելը, այլ նրանց հարցերը լուծելը բոլոր հնարավոր և անհնարին տարբերակներով: Մենք բոլորս պետք է գործենք մեկ ընդհանուր շահի տեսանկյունից՝ հանուն Վանաձորի և վանաձորցու,-ասաց Ա. Խաչատրյանը:
Առաջարկվեց ստեղծել Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի, գյուղական բնակավայրերի ներկայացուցիչների ներգրավվածությամբ աշխատանքային խումբ, որը կգործի ամենօրյա ռեժիմով:


Այսօր խորհրդակցություն էի հրավիրել Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի, Վանաձոր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու Վանաձորում, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, ծագող աշխատանքային խնդիրները:
Ինչպես գիտեք, համայնքում ստեղծված է աննախադեպ իրավիճակ, հետևաբար իրավական առումով մի շարք խնդիրներ են առաջանում, որոնք հրատապ լուծումներ են պահանջում՝ համայնքապետարանի, ենթակա հիմնարկների անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև Վանաձորում առկա տարաբնույթ խնդիրները լուծելու համար:
Վստահեցնում եմ ձեզ, բոլոր գործընթացները անձամբ իմ և Լոռու մարզպետարանի ուշադրության կենտրոնում են և տարբեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ փորձում ենք, այդ խնդիրների կարգավորմանն ուղղված, օրենսդրությամբ ամրագրված լուծումներ առաջադրել :
Բոլորի նպատակը պետք է լինի ոչ թե քաղաքացիների համար խնդիրներ ստեղծելը, այլ նրանց հարցերը լուծելը բոլոր հնարավոր և անհնարին տարբերակներով:
Մենք բոլորս պետք է գործենք մեկ ընդհանուր շահի տեսանկյունից՝ հանուն Վանաձորի և վանաձորցու:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22