Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

21.01.2022

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետ Գոռ Ասրյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Քննարկվեցին առանցքային հարցեր մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի, գյուղատնտեսական ցուցանիշների, քաղաքաշինության, կրթության, սոցիալական, առողջապահական, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի և 2022թ. համար առաջիկայում ներկայացվելիք ծրագրային հայտերի, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված և այլն։
Մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է հետևողական լինել բոլոր ծրագրերի և գործընթացների հաջող ընթացքն ապահովելու հարցում, որպեսզի արդյունքներն ակնառու լինեն:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը զեկուցեց, որ հունվարի 21-ի դրությամբ մարզում Քովիդով վարակվածների ընդհանուր թիվը 21.374 է, առողջացել են 20.632-ը, ներկայում բուժում է ստանում 154 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը 538 է: Մարզում Քովիդով հիվանդների ստացիոնար բուժում է իրականացվում Սպիտակի ԲԿ-ում՝ 100 մահճակալ/տեղ հզորությամբ: Ներկայում այստեղ բուժում ստացողներից 24-ի վիճակը գնահատվում է ծանր և 18-ի վիճակը ծայրահեղ ծանր:
Ռ. Պողոսյանը նշեց, որ առաջիկայում Օմիկրոն շտամի տարածվածության հետ կապված հիվանդության նոր, առավել ագրեսիվ ալիք է սպասվում, և վերջինիս դեմն առնելու միակ միջոցը պատվաստումների իրականացումն է: Ներկայում մարզում պատվաստվածության տոկոսը շուրջ 40 է, ինչն, իհարկե, չի գոհացնում: Ա. Խաչատրյանը խստորեն հանձնարարեց առավել ակտիվացնել իրազեկման աշխատանքները:
-Մեր մարզի բնակիչները պետք է կամավոր սկզբունքով, գիտացված կերպով գնան պատվաստման՝ հասկանալով, որ վիրուսի շղթան ճեղքելու միակ միջոցը դա է: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու կյանքը,-ասաց նա:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ներկայացմամբ մարզում աշնանացանն ավելացել է 600 հա-ով (2020թ.՝ 8425.7 հա, 2021թ.՝ 9004.4հա), ինչն ուրախալի ցուցանիշ է:
Քննարկվեցին նաև մարզային ճանապարհների պահպանության հետ կապված հարցեր: Մարզի ղեկավարը հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել:
Քննարկվեցին ոլորտային այլ խնդիրներ, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38