Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Սագամար» ընկերությունում շուրջ 400 նոր աշխատատեղ կհիմնվի. Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այց կատարեց ձեռնարկություն
20.01.2022
Մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Ստեփանավանի տարածաշրջանի Արմանիս բնակավայրի «Սագամար» ընկերությունում։
Ընկերությունը 2021թ.-ին վրացական Քափըր «ԷՌ ԷՄ ՋԻ Քափըր» ընկերության շուրջ 1 մլն դոլար ներդրումների արդյունքում իրականացրել է հորատանցքերի հորատման ծրագիր, որը կարելի է համարել ընկերության գործարկման նախապատրաստական փուլ։ Մարզպետը ընկերության ղեկավար Ստանիսլավ Մորոզովի ուղեկցությամբ շրջեց հիմնարկությունում, ծանոթացավ գործընթացներին:
Ս. Մորոզովը տեղեկացրեց, որ ընկերությունում ներդրումները կշարունակվեն 2022թ.-ին՝ շուրջ 4,5 մլն դոլար ծավալով. նախատեսվում է տեխնիկական վերազինում և սարքավորումների ներմուծում, որը «Սագամար» ընկերությանը վերաթողարկվելու հնարավորություն կտա։
Մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում կարևորեց հատկապես այն հանգամանքը, որ ընկերությունում 400 նոր աշխատատեղ կհիմնվի՝ լուծելով հարակից բնակավայրերի բնակիչների զբաղվածության խնդիրը:
-Մարզպետարանն ու անձամբ ես պատրաստ ենք համագործակցության և աջակցելու մարզում ներդրումային ծրագրերին,-ասաց Ա. Խաչատրյանը: