Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում կմեկնարկի «Առողջ Հայաստան» փորձնական ծրագիրը

17.01.2022

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանին և Առողջապահության նախարարի 1-ին տեղակալի խորհրդական Արազ Չիլոյանին:
Հանդիպման նպատակն էր քննարկել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա ստեղծված նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեության մանրամասները:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը: Լ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ըստ ծրագրի, նորաստեղծ «Health for Armenia» հիմնադրամը հավաքագրելու է բժիշկների ու բուժակների, ովքեր միջազգային և տեղական մասնագետների հետ վերապատրաստումներից և որակավորումներից հետո 2 տարի ժամկետով գործուղվելու են այն գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա: Փորձնական ծրագիրը 2023 թվականին մեկնարկելու է Լոռու մարզից:
Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանը ողջունեց նախաձեռնությունը և հաջողություններ մաղթեց՝ նշելով, որ այսօր էլ մարզում կան համայնքներ, որտեղ մանկաբույժների, նեղ մասնագետների, ընտանեկան բժիշկների պակաս կա:
- Ներդրված համատեղ ջանքերով պետք է կարողանանք այս խնդիրը լուծել հանուն մեր բնակիչների առողջության պահպանման,- ընդգծեց նա:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն իր խոսքում ևս կարևորեց առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող գործընթացը: Նա նշեց, որ նեղ մասնագետների՝ նյարդաբանների, սրտաբանների, ներզատաբանների և այլն, խիստ պակաս կա հատկապես գյուղական բնակավայրերում:
Ներկաները հույս հայտնեցին, որ ծրագիրը հաջող ընթացք կունենա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22