Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության 2021թ.-ի աշխատանքները

13.01.2022

ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունում այսօր տեղի ունեցավ 2021 թվականի ընթացքում արտակարգ իրավիճակներում մարզի բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված աշխատանքների հաշվետու նիստը: 2021 թվականի տարեկան աշխատանքները ներկայացրեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը:
Նիստին ներկա էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Լոռու մարզային փրկարարական վարչության պատասխանատուները, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ըստ հաշվետու զեկույցի՝ 2021 թ.-ի ընթացքում Լոռու մարզում գրանցվել է 1324 արտակարգ դեպք և պատահար, որոնց հետևանքով զոհվել է 47, մար¬մնական վնասվածքներ ստացել՝ 1053 անձ: Գրանցված դեպքերի մեծ մասը սոցիալ-կենցաղային բնույթի են եղել:
Նախորդ տարվա համե¬մա¬տու¬թ¬յամբ՝ գրանցված արտա¬կարգ դեպքերն աճել են 12,5 տոկոսով:
Ներկայացվեց նաև արտակարգ իրավիճակների արձագանքման, բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման համակարգի, կանխարգելիչ միջոցառումների, փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման, նյութատեխնիկական ապահովման, պլանների և ծրագրերի մշակման և մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքները:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն իր խոսքում Լոռու մարզային փրկարարական վարչության անձնակազմի անցած տարվա պատրատվածությունը, իրականացված աշխատանքները գնահատեց բավարար, շնորհակալություն հայտնեց մատուցած ծառայությունների, տքնաջան աշխատանքի, արդյունավետ համագործակցության համար: Բացթողումները չկրկնել և հաջորդ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս ունենալ առաջխաղացում բոլոր ուղղություններում:
Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ԼՄՓՎ աշխատակիցներին նոր տարում մաղթեց խաղաղ ու անփորձանք ծառայություն: Նա ընդգծեց, որ մարզպետարան-ԱԻՆ համագործակցությունն անցած տարի իրականացվել է ամենաբարձր մակարդակով: Աշխատանքային պարտականությունները պատշաճ իրականացնելու, բարեխիղճ, պարտաճանաչ և արդյունավետ ծառայության համար նա Լոռու մարզպետի շնորհակալագրեր հանձնեց ԼՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ փ/ծ կապիտան Արտակ Պողոսյանին, փորձագետ Հեղինե Մովսեսյանին, Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Արմեն Հարությունյանին, Գուգարքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Մերուժան Եղինյանին, Թումանյանի ՀՓՋ-ի վարորդ, փ/ծ սերժանտ Արսեն Թանթուշյանին, Սպիտակի ՀՓՋ-ի վարորդ, փ/ծ սերժանտ Վահե Ղազարյանին:
-Դուք ձեր բարդ և անձնվեր աշխատանքը մեծ պատվով եք կատարում, - նշեց նա:
Հայտարարվեց նաև, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրամանատարի տեղակալ փ/ծ մայոր Նարեկ Սերոբյանին շնորհվել է սպայական կոչում:
Լոռու մարզային փրկարարական վարչությունը ևս շնորհակալագրեր շնորհեց իր լավագույն աշխատակիցներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38