Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ
07.01.2022
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ մատուցվեց Սուրբ ծննդյան պատարագ առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում՝ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:
Պատարագին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Թեմակալ առաջնորդը Ս. Ծննդյան Պատարագի ընթացքում ավետեց Տիրոջ ծննդյան բարի լուրը, իր պատգամն ուղղեց պատարագի մասնակիցներին՝ օրհնելով և բարեմաղթանքի խոսքեր հղելով նրանց:
Սուրբ պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի կարգ՝ ի խորհուրդ Հիսուս Քրիստոսի մկրտության: