Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Սուրեն Թումանյանը
23.12.2021
Թումանյան խոշորացված համայնքում տեղի ունեցավ նորըտիր ավագանու անդրանիկ նիստը, որին ներկա էին ավագանու 15 անդամները, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, վարչության բաժնի պետ Արեն Անանյանը, մարզպետի օգնական Տիգրան Հովսեփյանը, Դսեղի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմեջյանը, համայնքապետարանի աշխատակիցներ և համայնքի բնակիչներ:
Նիստի մեկնարկը տրվեց Տեր Գրիգորիս քահանա Դերմեջյանի կողմից տերունական աղոթքով, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը։
Նիստը վարում էր ավագանու տարիքով ավագ անդամը՝ Սվետլանա Եգանյանը, ով ընթերցեց թիվ 24 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021թ. թվականի դեկտեմբերի 12-ի N 47-Ա որոշումը, ապա ներկայացրեց համայնքի ավագանու անդամներին՝ ըստ կուսակցությունների:
Նիստի ընթացքում համայնքի ղեկավար ընտրվեց «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Սուրեն Վաչագանի Թումանյանը:
Ողջույնի, շնորհավորական և շնորհակալական խոսքով հանդես եկան նորընտիր համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, համայնքի նախկին ղեկավարի ժ/պ Տիգրան Մխիթարյանը, Լոռու մարզպետի օգնական Տիգրան Հովսեփյանը և այլք։
Այսպիսով, Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամներն են.
«Հանրապետություն» կուսակցություն՝
Թումանյան Սուրեն Վաչագանի,
Շաքարյան Ռոման Ռոբերտի,
Խաչիկյան Գոհարիկ Սարգսի,
Վանյան Դավիթ Սոսի,
Ղազարյան Կարո Վարազդատի,
Քոչարյան Արամ Հրանտի,
Դալլաքյան Նիկալ Հովիկի,
Մելիքսեթյան Էդգար Վարդգեսի:
«Քաղաքացիական պայմանագրի» կուսակցություն՝
Մխիթարյան Տիգրան Սամվելի,
Մելքումյան Վահե Վահագնի,
Հովսեփյան Լյուդմիլա Սարիբեկի,
Գալստյան Սեդրակ Արտուշի,
Աղաբեկյան Արամայիս Արմենակի,
Վանյան Հրանուշ Դավիթի,
Եգանյան Սվետլանա Մեսրոպի։