Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջմարզային համատեղ երկօրյա աշխատաժողով՝ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում
21.12.2021
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի (EU-GAIA) շրջանակներում տեղի է ունեցել Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 3 աշխատանքային խմբերի միջմարզային համատեղ երկօրյա աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, Զարգացման ծրագրերի և զբոսաշրջության վարչության պատասխանատու պաշտոնյաներ:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել, քննարկել և վավերացնել «AM Partners» ընկերության և մասնակիցների կողմից մշակված «Մարզային գյուղատնտեսական նոր ռազմավարության» առաջին և երկրորդ հատվածները։ Համապատասխան զեկույցով հանդես եկավ նաև Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:
«EU-GAIA»-ն Եվրամիության կողմից ֆինանսավորվող ամենամեծ գյուղատնտեսական աջակցության ծրագիրն է Հայաստանում, որը համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:
Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Շիրակում ընդհանուր ու համաչափ ներառական աճի իրականացմանը նպաստելը՝ խթանելով կանաչ գյուղատնտեսության սկզբունքները և ավելացնելով տեղական արտադրանքի հավելյալ արժեքը։