Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համավարակի նոր ալիքը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է. մարզի ցուցանիշները չեն գոհացնում

17.12.2021

Այսօր Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության պատասխանատուների, Լոռու մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի հրատապ թեման կորոնավիրուսային պատվաստման գործընթացն էր:
Մարզպետի տեղակալը նշեց, որ հանրապետության ընդհանուր ցուցանիշների համեմատությամբ մարզի տվյալները, մեղմ ասած, չեն գոհացնում:
-Տեմպերը բավականին թուլացել են, ինչը խոսում է առողջապահական հիմնարկների ոչ հետևողական և ջանացավ աշխատանքի մասին,-ասաց նա: Փոխմարզպետը խստորեն հանձնարարեց ամենօրյա հետևողական աշխատանքեր իրականացնել մինչև տարեվերջ իրավիճակը էականորեն բարելավելու ուղղությամբ:
Վարչության պետն իր հերթին նշեց, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամի տարածվածության հետ կապված մարզում բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել, ինչը հաղթահարվել է մասնագիտական ուժերի գերլարմամբ: Հաջորդ շտամը՝ Օմիկրոնը, որը մեծ արագությամբ տարածվում է աշխարհում, շատ ավելի մտահոգիչ պատկեր է խոստանում:
-Համավարակի նոր ալիքը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է: Վերջինս մեր քաղաքացիների կյանքը ապահովագրելու միակ տարբերակն է,-ասաց վարչության պետը:
Նա խստորեն հորդորեց մեծ ուշադրություն դարձնել հատկապես ռիսկային խմբերին:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի առողջապահության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38