Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

14.12.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և պատասխանատու պաշտոնյաներ: Քննարկվեցին առանցքային հարցեր մարզում իրականցվող միջազգային ու տեղական ծրագրերի, գյուղատնտեսական ցուցանիշների, քաղաքաշինության, սոցիալական, առողջապահական, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող 2021թ.-ի սուբվենցիոն ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ և այլն։
Մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է հետևողական լինել համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ժամկետներին, որակին, առկա թերությունները շտկելու համար հանձնարարականներ տալ շինարարական կազմակերպություններին:
Մարզի ղեկավարին ներկայացվեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի Տարածքային Զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանասավորման շրջանակներում նախատեսվում է նոր ենթածրագրերի իրականացում միավորված համայնքներում՝ նպատակ ունենալով բարելավել համայնքների ենթակառուցվածքներն ու մատուցվող ծառայությունները՝ ի նպաստ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը զեկուցեց, որ Լոռու մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և շարժական պատվաստումային խմբերի կողմից դեկտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 95.339 մարդ, որից առաջին դեղաչափ է ստացել 56.445, երկրորդ դեղաչափ՝ 38.894 մարդ: Մարզում համավարակի դեմ պատվաստումներն ակտիվորեն շարունակվում են:
Մարզպետ Արամ Խաչատրյանը հորդորեց պատվաստումների գործընթացին նոր զարկ տալ՝ որպես համավարակի ամենարդյունավետ կանխարգելիչ միջոցառում։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզի ղեկավարն անդրադարձավ առաջիկա անելիքներին, մասնավորապես կարևորեց զարգացման նոր ծրագրերի իրականացման նպատակով Լոռու մարզում ներդրումների նոր աղբյուրների որոնման և ներգրավման կարևորությունը, տրվեցին նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22