Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի». հարգանքի տուրք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

07.12.2021

Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում` 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ՝ նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի:
Արարողությանը ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, նորընտիր ավագանու անդամներ, պաշտոնատար անձինք:

Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության համար, ապա՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Այնուհետև նրանք ուղևորվեցին Սպիտակ քաղաքի հուշարձանների պուրակ:

Սպիտակ էր այցելել նաև ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ով իր խոնարհումի խոսքն ուղղեց 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Նախարարը, մարզպետը և դեսպանը հուշարձանների պուրակում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղկեպսակներ դրեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի, ինչպես նաև այստեղ տեղադրված Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22