Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դարպաս համայնքում տուֆով սալարկվել է 900 գծամետր ճանապարհ
01.12.2021
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող Դարպասի ներհամայնքային ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներն օրերս ավարտվեցին, և այսօր պաշտոնապես բացվեց ճանապարհը:
Բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Դարպասի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ալոյանը, ծրագրի պատասխանատուներ, համայնքի բնակիչներ:
Դարպասի 1-ին, 2-րդ և 6-րդ փողոցները չէին նորոգվել շուրջ 40 տարի: Ծրագրի արժեքը կազմել է 43 միլիոն դրամ, որի 60 տոկոսը վճարել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը: Արդյունքում վերանորոգվել է 900 գծամետր ճանապարհ՝ տուֆով սալարկման միջոցով: Շինարարություն իրականացրել է «Արմեն և Տիգրան» ՍՊԸ-ն, աշխատանքներում ընդգրկված են եղել համայնքի բնակիչները:
Ճանապահը համայնքի կենտրոնական փողոցի մի հատվածն է, որը կապում է Դարպասը Վանաձորին: