Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բասկետբոլի աղջիկների առաջնություն՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին

01.12.2021

Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ նոյեմբերի 29-30-ն անցկացվեց Լոռու մարզի հիմնական դպրոցների երկօրյա բասկետբոլի աղջիկների առաջնություն՝ նվիրված զոհված զինծառայողների ու մասնավորապես՝ թիվ 6 դպրոցի սան հանդիսացող հերոսների հիշատակին:
Առաջնությանը մասնակցում էին Վանաձորի թիվ 1, թիվ 3, թիվ 4, թիվ 6, թիվ 8, թիվ 22, թիվ 23, թիվ 30 և Տաշիրի թիվ 2 դպրոցի թիմերը:
Առաջնության փակման արարողությանը ներկա գտնվեցին փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, բաժնի մասնագետ Ռուբեն Մխիթարյանը:
Մրցաշարի մասնակիցներին իր ողջույնը հղեց Գոռ Ասրյանը: Շնորհավորելով թիմերին ակտիվ մասնակցության համար՝ նա նշեց, որ նմանատիպ մարզական միջոցառումները նման ձևաչափով պարբերական բնույթ են կրելու:
-Գլուխ եմ խոնարհում մեր հերոսների ծնողների առջև և վստահեցնում, որ միշտ ձեր կողքին ենք լինելու: Մենք մշտապես նմանատիպ միջոցառումներ ենք նախաձեռնելու, որպեսզի ձեր զավակների օրինակը ոգեշնչի մեր սերունդներին ավելի հայրենասեր ու քաջ լինելու,-ասաց նա: Փոխմարզպետն իր խոսքում կարևորեց նաև նմանատիպ միջոցառումների կազմակերպումը առողջ ապրելակերպի գաղափարի խթանման տեսանկյունից:
Երկօրյա համառ պայքարի արդյունքում առաջին պատվավոր մրցանակը շնորհվեց Տաշիրի թիվ 2 դպրոցի թիմին, երկրորդը՝ Վանաձորի թիվ 4 դպրոցին, երրորդ մրցանակային տեղը կիսեցին՝ թիվ 6 և թիվ 23 դպրոցները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22