Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՊՆ պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին զինվորականության, ուժային կառույցների, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների մի խումբ ներկայացուցիչներ

30.11.2021

 2021թ. օգոստոսի 25-նոյեմբերի 25-ը ներառյալ կազմակերպված եռամսյա վարժական հավաքներին պահեստազորային և տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելու համար ՀՀ ՊՆ պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին զինվորականության, ուժային կառույցների, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների մի խումբ ներկայացուցիչներ: Պատվոգրերը և շնորհակալագրերը հանձնեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ու Զորակոչային և զորահավաքային ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը:
Մինչ պարգևների հանձնումը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը:
Շնորհակալություն հայտնելով խրախուսանքի արժանացած պաշտոնյաներին եռամսյա վարժական հավաքների կազմակերպմանն աջակցելու նամար՝ Գոռ Ասրյանն իր խոսքում նշեց, որ դրանք շարունակական բնույթ են կրելու, և շատ կարևոր է, որ գործընթացը կազմակերպվել է շատ օպերատիվ և սահուն:
-Հայրենիքի պաշտպանությունը, հայրենիքին ծառայությունը մեզնից յուրաքանչյուրի սուրբ պարտականությունն է, և գնահատելի է, որ բոլոր կառույցները մեծ պատասխանատվությամբ են վերաբերում այս հարցին,-ասաց Գ. Ասրյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22