Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դսեղ, Լեռնանցք և Մեծ Պարնի համայնքերում նշանակվել են համայնքերի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ
22.11.2021
Լոռու մարզի Դսեղ, Լեռնանցք և Մեծ Պարնի համայնքերում համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետները լրանալու կապակցությամբ Լոռու մարզպետի համապատասխան որոշումներով նշանակվել են ժամանակավոր պաշոտանակատարներ:
Դսեղ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գնել Քոչարյանը, Լեռնանցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գուրգեն Վարդանյանը և Մեծ Պարնի համայնքում՝ Գոռ Աշուղաթոյանը:
Նրանց համայնքների աշխատակազմերին ներկայացրել են Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, վարչության ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Արեն Անանյանը, ավագ մասնագետ Արմեն Շահվերդյանը:
Վերջիններս շնորհավորել են նորանշանակ պաշտոնյաներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ, նաև շնորհակալություն են հայտնել համայնքների նախկին ղեկավարներին պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների համար: