Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անց է կացվում «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
15.11.2021
«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 14-ից 18-ը, որի ընթացքում կցուցադրվեն շուրջ 30 բնապահպանական ֆիլմ՝ տարբեր երկրներից։
Ի պատասխան ՔՈՎԻԴ-19 համաճարակի՝ SunChild փառատոնի կազմակերպչական թիմը որոշել է փառատոնը տեղափոխել առցանց հարթակ:
Կայք։ http://sunchild.am/
Փառատոնի օրերին՝ ընտրված բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն առցանց, իսկ նրանցից յուրաքանչյուրն ըստ ցուցադրության օրերի բաշխվածությամբ՝ 24 ժամ հասանելի կլինեն։
«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 4 անվանակարգ.
Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին,
Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին,
Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին,
Լավագույն կրթական ֆիլմ: