Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Խորեն Գասպարյանը 60 տարեկան է

15.11.2021

Նոյեմբերի 13-ին Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում անցկացվեց բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանի 60-ամյակին նվիրված ցերեկույթ:
Ցերեկույթը վարում էր Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր, դերասան, ասումքող Ջիվան Սարգսյանը:
Բացման խոսքում իր վաղեմի ընկերոջ, գրչեղբոր մասին ջերմ խոսքեր ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի ղեկավար, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Նա Խ. Գասպարյանին ներկայացրեց որպես բանիմաց և բարեխիղճ թարգմանիչ, հավատարիմ և անդավաճան ընկեր:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ջերմորեն ողջունեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ, բանաստեղծուհի Մանուշակ Քոչարյանը՝ հանձնելով Լոռու մարզպետի շնորհավորագիրը՝ ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյակների առթիվ: Մ. Քոչարյանը նշեց, որ Գասպարյանին կարելի է ճանաչել իր թարգմանություններով, նա ջերմ խոսքերով բնութագրեց թարգմանչին՝ որպես մարդու: Բաժնի պետ Արամ Ռևազյանն իր հերթին հոբելյարին մաղթեց քաջառողջություն և երկար ու երջանիկ տարիների կյանք, ստեղծագործական նորանոր մտահղացումների հաջող իրագործում:
Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի անունից ևս հոբելյարին շնորհավորագիր հանձնվեց:
Իր և զորյանցիների անունից ջերմ խոսք ասած և Խ. Գասպարյանին շնորհակալագիր ու հուշանվեր հանձնեց տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը:
Հոբելյարին ուղղված ջերմ գնահատանքի խոսքեր հղեցին նաև ՎՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուլզադյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Գուրգեն Խաչատրյանը և Թերեզա Շահվերդյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Վալերի Փիլոյանը ու Արտակ Սարուխանյանը, գրչակից ընկերներից շատերը:
Գնահատանքի խոսքերի համար ներկաներին իր շնորհակալությունը հայտնեց Խ. Գասպարյանը՝ կարդալով իր բանաստեղծություններից և նմանակումներից մի քանիսը:
Բանախոսների ելույթներն ընդմիջվում էին Վանաձորի պոեզիայի թատրոնի սաների՝ Խ. Գասպարյանի ստեղծագործությունների ասմունքով: Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի դասատու Գայանե Անդրեասյանը կատարեց Առնո Բաբաջանյանի և Գագիկ Աղաբաբյանի ստեղծագործություններից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22