Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուշադրություն, իրազեկման միամսյակը մեկնարկել է

12.11.2021

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2021թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում պետք է իրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ, համերգներ և այլն:
Իսկ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ուղղությամբ լավագույն ձեռնարկները կներառվեն Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով Լոռու մարզային հանձնաժողովի օրակարգում և կխրախուսվեն:
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ անձանց հրավիրում ենք միամսյակին ակտիվ մասնակցության և աջակցության:
Մանրամասն տեղեկությունների համար ՀԿ-ները կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետա¬րանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն (դիմել՝ հեռ. /0322/ 2-33-99, թիվ 301 և 304 սենյակներ):

ՀՀ Լոռու մարզպետարան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43