Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց սիրողական կրոսավազքի և հեծանվավազքի մրցաշարերի լոռեցի հաղթողներին
09.11.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորահակալագրեր հանձնեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի և հեծանվավազքի մրցաշարի մրցանակակիրներին, ովքեր Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաներն են:
Կրոսավազքի մրցաշարի 18-35 տարեկանների պայքարում պատվավոր առաջին տեղը գրավելու համար շնորհակալագիր հանձնվեց Էլլադա Ալավերդյանին, երկրորդ և սիրողական հեծանվավազքի մրցաշարում մրցանակային երրորդ տեղը գրավելու համար՝ Լիլիթ Հարությունյանին, մրցաշարի փոքր տարիքային խմբում պատվավոր երկրորդ տեղը գրավելու համար՝ Էրիկ Սահակյանին, մեծահասակների պայքարում պատվավոր երկրորդ տեղը գրավելու համար՝ Սիրվարդ Բաղյանին: Վերջինս 58 տարեկան է և պատրաստվում է նաև մասնակցել մեծահասակների լողի մրցաշարին:
Արամ Խաչատրյանը բարձր գնահատեց և շնորհակալություն հայտնեց հաջողությունների հասած մարզիկներին՝ Լոռու մարզի պատիվը տարբեր մրցաշարերում բարձր պահելու համար՝ հավելելով, որ սպորտը մշտապես իր ուշադրության կենտրոնում է, և մարզպետարանը շարունակելու հնարավորինս աջակցել ոլորտին:
Մարզադպրոցի տնօրեն Սուրեն Վեքիլյանն իր խոսքում նշեց, որ մշտապես զգում են պետության օժանդակությունը, մասնավորապես շնորհակալություն հայտնեց նախորդ տարվա ընթացքում պետություն-համայնք համագործակցության և ֆինանսավորման արդյունքում սպորտդպրոցում կատարված զգալի ներդրումներ համար: