Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի համայնքապետարանում ևս բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

08.11.2021

«Լավ տեղական կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Սպիտակ համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավարևելյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վարչության ղեկավար Սանտիագո Ալոնսո-Ռոդրիգեզը, ՇԶՀԳ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Վերներ Թութը, «Լավ տեղական կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության խորհրդատու Գայանե Նալբանդյանը,Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, հյուրեր:
Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(ԳՄԸՀ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարանում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:
Գրասենյակի բացման կապակցությամբ ողջույնի խոսքեր հղեց և նախաձեռնության կարևորությունն ընդգծեց փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Գոռ Ասրյանն իր հերթին շնորհավորեց Սպիտակի բնակչությանը գրասենյակի բացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ ստանալու հնարավորություն կտա՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը:
Միջազգային կառույցների ներկայացուցիները ևս Սպիտակի բնակիչներին շնորհավորելու առիթ ունեցան: Այնուհետև ներկաները շրջեցին գրասենյակում, ծանոթացան տեխնիկական հագեցվածությանը և տարվող աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38